Հայերեն   English   Русский  

​Խոհանոցային գաղտնիքներ


  
դիտումներ: 2790

Այս խորհուրդները բնավ ավելորդ չեն, չնայած կարող է թվալ, թե մանրուք են: Բայց հայտնի է, որ մանրուքներն են առանձնահատուկ համ ու հոտ հաղորդում խոհանոցային «գլուխգործոցներին»:

Մասնագետները խորհուրդ են տալիս. ցանկացած աղցան պետք է համեմել անմիջապես մատուցելուց առաջ: Ու համն էլ ավելի ընդգծելու համար աղի հետ մի պտղունց շաքարավազ կարելի է խառնել:

Կոտլետն ավելի հյութեղ ու համեղ կստացվի, եթե խճողակի մեջ հացի փոխարեն պաքսիմատ ավելացվի:

Տաք ուտեստները մատուցել փռում նախապես տաքացված ափսեով, իսկ սառը՝ սառնարանում սառեցվածով: Դա կբարելավի մատուցվող ուտեստի համը:

Սոդան փափկացնում է նաև ամենակոշտ միսը. դրա համար մի քիչ սոդա պետք է ավելացնել մսի վրա մինչև եփելը, թողնել 15 րոպե, ապա հոսող ջրով լվանալ:

Եթե միսը պատրաստելուց 2-3 ժամ առաջ մանանեխով պատվի, ապա եփելուց հետո այն հյութալի կլինի:

Կերակրի յոդացված աղը կարելի է փոխարինել ծովաղով, քանի որ այն միկրոտարրեր է պարունակում՝ կալիում, նատրիում, կալցիում, մագնիում, երկաթ, յոդ ու այլ նյութեր:

Չուգունե կաթսաներն անփոխարինելի են, քանի որ անվտանգ են, եփի ընթացքում դրանց միկրոտարրերը սննդի մեջ չեն անցնում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: