Հայերեն   English   Русский  

​«ԳԱՂՏՆԻՔ ՂԱՐԱԲԱՂԻ» ԳՐՔԻ ԴԱՐԱՎՈՐ ԱՌԵԶԾՎԱԾԸ․ ՉԱՌՉԻ-ՓԱՆԱՀԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԱՐԿԱԾՆԵՐԸ


  
դիտումներ: 7496

Սկիզբը.Ղարաբաղում ճըռխանությունը, ճըռմելիքությունը սկսվեց Չառչի-Փանահից, որից հետո այդ հողում ծագեցին ներքին խռովություններ, երկպառակություններ, սարսափելի արյունահեղություններ ու անվերջանալի պատերազմներ:

Այդ ամենը տկարացրեց ոչ միայն երկիրը, այլև հարազատ մելիքների ուժերը: Չարաբաստիկ տարեգրությունը սկսվեց 1747 թ.: Երկիրն ասես ռազմաբեմ դարձավ Պարսկաստանի և Ռուսաստանի միջև, պարսից լուծը թոթափելու համար գաղտնի հարաբերություններ սկսվեցին ռուսաց կառավարության հետ: Ասել է թե` այն ժամանակ էլ երկու տիրոջ ծառա լինելու խնդիր էր դրված:

Ռուսամետ Բեկնազարյանցը Ղարաբաղ մտած մահմեդական «ցեցը» սեփական ձեռքերով ոչնցացնելն ավելի հնարավոր էր կարծում, քան դա պարսից շահերին և այլոց հույսին թողնելը: Անցյալի դառը պատմություններից իմաստնացած, դասեր առած ծերունին գիտեր, որ մեծամեծ մարդիկ երդմամբ ու խոստումներով բազմաթիվ անդառնալի հրամաններ են արձակել, որոնք կա՛մ մնացել են թղթի վրա, կա՛մ օդում ցնդել:

Ու իր ասելիքը անհերքելի փաստերով ապացուցելու համար անգամ հեռվից օրինակներ բերելու հարկ չունի, քանի որ իր ապրած տարիները հենց դա են ապացուցել: Իր աչքի առջև կատարվող դեպքերն օրեցօր համոզել են, որ պարսից բոլոր շահերը Ղարաբաղում միշտ պահպանել են ճըռխանությունը` իրենց իսկ շահերից ելնելով, թեև բոլորն էլ, որպես կանոն, այն արմատախիլ անելու սին խոստումներ են տվել: Նույնիսկ այն դեպքում, երբ շահը հաստատ գիտեր, որ հենց այդ Փանահն էր իր հրամանը նենգաբար հրապարակել ու Ղարաբաղ փախչելով՝ երկար ժամանակ այնտեղ ավազակությամբ զբաղվել, ինքն իրեն Շուշվա խան հռչակել: «Եթե ճըռխանի և խանության պաշտպանը չէր, ապա ի՞նչ պատճառով ոչ միայն ճըռխանությունը, այլև Փանահին կենդանի թողեց»,- գրում է պատմագիրը:

Երբ 1747-ին ներքին մարդկանց կողմից սպանվեց Նատիր շահը, նրան հաջորդեց եղբորորդի Ատիլ շահ Սակավակյացը, որ նույնպես լավատեղյակ էր ողջ եղելությանը և նույնպես ոչինչ չարեց: Եվ հեղինակը եզրակացնում է. «Օտարներից օգուտ սպասելը հիմարություն է: Ամեն կառավարություն ունի իր քաղաքական շահը և միշտ ձգտել է հօգուտ իրեն ընդլայնել այդ շահը՝ մանավանդ շատ անգամ զանազան խոստումներով գործիք անելով մեզ նման անհեռատեսներիս և անքաղաքագետներիս և իր գործը վերջացնելուց հետո ամեն ինչ անկատար թողելով: Քանի տարիներ անցած են ցարդ, և մենք խաբված ենք այդ անհույս հուսերով»: Հեղինակի 1,5 դար առաջ ասված այս միտքն այսօր էլ ասես արդիական է: Եվ սա այն դեպքում, երբ դեռևս 1701-ից մեր ձեռքի տակ 78 հազար պատրաստի զորք ունեինք, որից 60 հազարը Ղարաբաղում, իսկ 18 հազարը՝ Ուտիքի գավառում, բայց մինչ օրս մեր ազգասեր հարազատ մելիքները, եպիսկոպոսները, վարդապետերը աշխատում են այդ հույսերն արդարացնել: Եվ սա, հիրավի, ոչ միայն պատմագրի, այլև երկրի ճակատագրով մտահոգ զորահրամանատարի անկեղծ խոստովանություն է: Ինչպե՞ս չմտահոգվեր, եթե Արցախ աշխարհի մի ողջ դարաշրջանի պատմություն էր վտանգված:

Երբ նույն այդ ճակատագրի մտահոգությամբ Պետրոս Մեծ կայսեր մոտ ուղարկեցին ճարտասան Մինաս վարդապետին, հնդկաստանցի Իսրայել Օրի իշխանին և մի քանի նախարարների Հայաստանը Ռուսաստանին միավորելու 4 կետից բաղկացած հանրագրով, արդյունքն օդից կախված մնաց: Թեև կայսրն այդ ժամանակ զբաղված էր Եվրոպայի պատերազմական խնդիրներով, ժամանակ գտավ ծանրութեթև անելու պատվիրակության առաջարկը, նոր միայն այն ընդունելի համարեց: Ամենամեծ քաղաքական շահը, որ տեսավ Պետրոս Մեծը, հետևյալն էր. հաջողելու դեպքում Աղվանքի ժողովուրդը մի մեծ պատնեշ կլինի Պարսից կառավարության դեմ, Հայաստանի ժողովուրդը` օսմանյան և պարսկական կառավարությունների դեմ, որով էլ կընդլայնվի ռուսաց տիրապետության սահմանը: Ահա այս կայսեր հետ էինք փրկության հույս կապում: Եվ Պետրոս Մեծը խոստացավ, բայց օգնել չկարողացավ: Թե ինչու՝ կիմանանք հաջորդիվ:

Երբ 1749-ին գլխատման երկյուղից Ղարաբաղ ճողոպրած Փանահն առնում է Նատիր շահի սպանվելու լուրը, Ղարաբաղ է հրավիրում իր թափառական ցեղին, մտցնում է Խաչենի մելիքության իշխանության ներքո և ձմեռելով Սոլթանապատի մոտերքում` սկսում իր սև գործը: Իր ցեղակիցներից 100 թուրք զինվոր գնելով՝ Ղարաբաղի դաշտային մասում զբաղվում է ավազակությամբ:

Սակայն տեսնելով, որ ոչինչ չշահեց ավազակությամբ, Փանահը դիմում է թրքական խորամանկության: Նախ փորձում է մի փոքր բերդ հիմնել Կյուլիստանի դաշտային ստորին մասում, ապա Ջրաբերդում, Խաչենում, սակայն միշտ մերժվում է մելիքներից, որոնց սեփականությունն էին այդ տարածքները: Ինքնահռչակ հանդուգն խանը հարազատ մելիքներին խնդրում է, որ գոնե իրեն նորոգելու տան Պայաթ կոչված ավերակ բերդը, որ հիմնել էին Աղվանքի թագավորները, և այնտեղ մնալ: Մելիքները կրկին մերժում են առաջարկությունը, բայց Մելիք-Շահնազար Գ-ն բարեխոսում է, որ ընդունեն այդ առաջարկությունը: Սակայն մելիքները ոչ միայն չեն ընդունում նրա արջի ծառայությունը, այլև այդ միտքը Ղարաբաղի քաղաքական շահի տեսանկյունից խիստ վտանգավոր համարելով՝ զգուշացնում են նրան հեռու մնալ այդ ավազակից:

Սակայն Մելիք-Շահնազարը ոչ միայն չհեռացավ այդ խորամանկ աղվեսից, այլև 6 հազար թումանով նրան ծախեց Շուշիի ստորին մասը, որը Շոշ գյուղի բնակչության ամառանոցն էր (1752 թ.): Ակնհայտ է, որ այդ ինքնակոչ խանը սերտ դաշնություն հաստատեց Մելիք-Շահնազար Գ-ի հետ: Սա մի ժամանակահատված էր,երբ Պարսկաստանում նույնպես խառնաշփոթ իրավիճակ էր, մի քանի կարճատև կյանք ունեցող ճըռշահերի շրջան, որոնց նույնպես զայրացրել էր Փանահի Շուշիում ամրանալու քայլը, որի պատճառով քիչ կռիվներ չմղեց արցախցին: Շատերը ցանկացան նրան սպանել, որպեսզի չամրացնի իր դիրքերը Շուշիում, բայց բոլորն էլ սեփական շահն ունեին: Այն, ինչ չհաջողվեց շատերին, հաջողվեց միայն ուրմեցի Փաթալի խանին, որ հարազատ մելիքների ուժով գրավեց Շուշին: Սակայն փոխանակ Փանահ ճըռխանին սպանելու և ճըռհրովարտակը պատռելու` բավարարվում է մեծ գումար առնելով և ճըռխանի որդի Իբրահիմին որպես պատանդ իր հետ Ուրմիա տանելով, որտեղ էլ մեկ այլ խան արդեն իր եղբոր վրեժը լուծելու համար սպանում է Փաթալի խանին և Իբրահիմին Շիրազ տանում:

Մեր իմաստուն ժողովուրդն իզուր չի ասում, որ խորամանկ աղվեսը երկու ձեռքով է թակարդն ընկում: Այդ լուրն առնելով՝ Փանահը մեծ-մեծ ընծաներով Շիրազ է շտապում, բայց այդ ընծաներն անգամ չեն փոխում Քերիմ խանի՝ Փանահին սպանելու որոշումը: Փանահը դիմում է խորամանկության, սուտմեռուկ է ձևանում, որ իր «դին» անփորձանք Ղարաբաղ հասցնեն: Քերիմ խանն էլ միամիտ չէր: Փանահի փորոտիքը հանում է, այսինքն՝ «դիահերձում» է, որ ամռան շոգին դին անվնաս Ղարաբաղ հասնի: Այսպիսի անփառունակ մահով էլ ավարտվում է Փանահի ոդիսականն ու փոխանցվում նրա Իբրահիմ որդուն, որովհետև նույն խանի հրովարտակով Փանահին հաջորդում է որդի Իբրահիմը (1763 թ.): Հոր բացակայությունից մինչև Իբրահիմ ճըռխանը տևեց երկու տարի և երեք ամիս, բայց այս տարիներին, ըստ Աբրահամ Բեկնազարյանցի, հարազատ մելիքների հետ չմիաբանվեցին ո՛չ Մելիք-Շահնազար Գ., ո՛չ էլ ճըռմելիք Միրզախանը: Այս օտարամոլ, ազգամատնիչ, եսասեր, անհեռատես մելիքները, փոխանակ լրջանալու, միաբանվելու հայրենյաց պաշտպան հարազատ մելիքների հետ, միացան Իբրահիմ ճըռխանին և ուժ տվին նրան, որ հայոց ուժերով կռվեն հայի դեմ`տկարացնելով հարազատ մելիքների ուժը:

Բեկնազարյանցն ամաչում է ասել, որ Մելիք-Շահնազարը մինչև անգամ իր հարազատ աղջկան ամուսնացրեց Իբրահիմ ճըռխանի հետ: «Այս եռոտանի ճըռերը ձգտեցին Գիլ-Եաթաղում ստեղծել մի ճըռմելիքություն և սպանել Ջրաբերդի հարազատ մելիքությունը՝ ի կործանումն Ղարաբաղի, բայց չհաջողեցան»:

Իսկ երբ Փանահի որդի Իբրահիմ ճըռխանը կամեցավ ամուսնանալ Բալաքյան խանի դստեր՝ Բիքայի հետ, օրիորդի հոր պատասխանը կտրուկ էր. «Մահմեդական «Շէրի» օրենքը չի թույլատրում մեզ աղջիկ ամուսնացնել՝ առանց ստանալու կանխավ նորա նյութականը ապահովող գրավականը»: Եվ Իբրահիմ ճըռխանը 4 հազար թումանով գնում է Զանկիշալլու, իսկ 3 հազարով` Աղդամ գյուղերը Ջալալյան Մելիք Ալլահվերդուց: Եվ գրավ դնելով՝ ամուսնանում է Բիքայի հետ: Այս փաստը ցավով է արձանագրում երևելի պատմաբանը, գուցե որպես մխիթարություն զուգահեռելով նաև գործարքի իրավաբանական կողմը. «Ուրեմն Իբրահիմ ճըռխանի որդի Մէյտի ճըռխանը կարող է միայն իբրև պապենական և հայրական ժառանգություն ժառանգել Զանկիշալլու և Աղդամ գյուղերը, առանց սոցա անդաստաններին ձեռնամուխ լինելու, որոնք իրենը չեն»: Ասել է թե` առանց հարակից տարածքները օգտագործելու իրավունքի, որոնք իրեն չեն պատկանում: Բայց մի հարցնող լինի. ո՞վ այդ իրավունքին հետամուտ եղավ:

Փոխարենը Իբրահիմ ճըռխանը ոչ միայն հոր կիսատ գործն ավարտին հասցրեց, այլև իր կյանքն ապահովելու նպատակով Պարսկաստանից Ղարաբաղ տեղափոխեց մի քանի թուրք թափառական ցեղեր, ինչպիսիք էին Ծակ քարի պատերազմում եղած թուրքերը: Նրանց բնակեցրեց Կյուլիստանի, Ջրաբերդի, Խաչենի, Վարանդայի և Դիզակի դաշտային մասերում, ինչպես նաև Աղդամում, որոնք էլ հարկատու եղան հարազատ մելիքներին, քանզի Ղարաբաղի բոլոր հողերը պատկանում էին միայն հարազատ մելիքներին և վանքերին: Բայց դա չխանգարեց գաղթական թափառական խաշնարածներին թախանձագին դիմելու մեր մելիքներին, որոնց հողերը և՛ բերրի էին, և՛ սննդարար: Արդյունքը եղավ անդառնալի...

Այո, ոչ միայն ապրեցին, այլև քարաքոսի, մոլախոտի նման կպան Արցախի հող ու ջրին: Այնպես կպան ու «զարգացան», որ գյուղ Աղդամը հետագայում շրջկենտրոն դարձավ իր բազմաթիվ գյուղերով: Մեր վանքապատկան և մելիքապատկան հողերում բազմաթիվ օձի բներ «ծլեցին ու ծաղկեցին», որ հետո մեզ ուտեն... Ու այդ հողին քարաքոսի պես կառչած մնացին մինչև 1992 թ.:

Ե.Ա.

շարունակելի

Հ.Գ. Հայոց և Ռուսաց անպտուղ հանրագրի, ինչպես նաև գեներալ Մադաթովի ծառայության մասին:






Մեկնաբանություններ - 1

albaker     11.03.2018 Ամուսինս եւ ես շատ վատ վարկեր ունեինք, երբ մենք խորը ֆինանսական իրավաբանների մեջ էինք, թե որքանով մենք դիմել էինք սնանկացմանը, քիչ գումար կամ գումար չունեինք, որպեսզի մեր աղջկան ուղարկեինք մեր քոլեջին, որը մենք չկարողացանք: Մենք վերահսկում ենք աշխատավարձի վարկերը (վարկային կազմակերպությունները), որոնք օգնել են մեզ նման մարդկանց, հիփոթեքային փոփոխություններ: Յուրաքանչյուր ընկերություն, որին մենք դիմել էինք, ցանկացել էինք 1000 դոլարից մինչեւ $ 2000 գումար, որը մենք չկարողացանք: Քանի որ մենք մտածում էինք, որ մենք ոչ մի հույս չունենք, որ վաճառել կամ կորցնել ձեր տունը փակելով: Այնուհետեւ ես հանդիպեցի տեղական ամսագրին եւ ծածկը Վարկային պարտատոմսերի կորպորացիան էր: Երեք հիմնական քայլերը. 1. Դուք ներկայացնում եք էլեկտրոնային հայտ: Էլ. Փոստ `albakerloanfirm@gmail.com 2. Ապահովել նույնականացման ճիշտ միջոցները, թե արդյոք ձեր քաղաքացին ունի նույնականացման քարտ կամ վարորդական իրավունք եւ բանկային հաշվի տեղեկություն: 3. Վարկը մշակվում, հաստատվում եւ փոխանցվում է: Երկար պատմությունը կրճատվել է, նրանք օգնություն են ստացել 4% ֆիքսված փոխարժեքով եւ փոփոխվել են վերանայված վճարումներով: Նրանք նաեւ իրենց դուստրերին տվեցին ուսանողական վարկ `ավարտելու իմ քոլեջի լիարժեք աշխատավարձը: Մենք աշխատել ենք Լասոնի վարկի հետ, որը նախազգուշացրել է մեզ ողջ աշխարհի առաջընթացի մասին: նա արեց բոլոր փաստաթղթերը, հեռախոսազանգերը եւ այլն: Նրանք դա արեցին եւ ստացանք, որ մենք ընդունում ենք: Երբ ես համաձայն եմ նրանց վարկային պայմաններին, եւ ես ներկայացրել եմ իմ բանկի մանրամասները, ես այդ ծառայությունների համար մատչելի գին եմ վճարել: Մենք չկարողացանք դա ստանալ որպես պարզ եւ մատչելի, քանի որ մեր վերափոխման գործընթացը մեր գիտելիքներով: Ես ժամանակ չունեի շնորհակալություն հայտնել ձեզ, ուստի շնորհակալություն հայտնեք: Ես չէի կարող ավելի լավ թիմ խնդրել: Ես վերամշակման մեջ եմ: Լավագույնը ձեզ համար, տեղափոխելով հիփոթեքային վարկը Եթե դուք մեզ նման խնդիր ունեք, դիմեք վարկային հաշվի կորպորացիային: Նրանք կարող են աշխատել: Հարգանքով, Տիմոթեոս եւ Մարիա Ընդունված է մարտի 2018-ին, Columbus, GA- ում
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: