Հայերեն   English   Русский  

Քննիչները պարզել են Դոնալդ Թրամփ Կրտսերի տուն սպիտակ փոշիով նամակ ուղարկած անձի անունը


  
դիտումներ: 451

Քննիչները պարզել են ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ավագ որդու տուն սպիտակ փոշիով ծրար ուղարկած անձի ինքնությունը: Գրում է Russianrt.com-ը:

Պարզվում է` Դոնալդ Թրամփ Կրտսերի բնակարան սպիտակ փոշիով ծրար ուղարկել էր Մասաչուսեթսում բնակվող 24-ամյա Դենիել Ֆրիզելոն:

Այդ մասին հայտնում է New York Post պարբերականը` հղում անելով Բոսթոնում դաշնային դատախազի գրասենյակին: Ֆրիզելոյին արդեն մեղադրանք է առաջադրվել:

Տարօրինակ բովանդակությամբ ծրարը Դոնալդ Թրամփ Կրտսերի ընտանիքը փետրվարի կեսին էր ստացել: Ծանրոցը բացել էր Դոնալդ Թրամփ Կրտսերի կինը, որը հոսպիտալացվել էր նախազգուշական նպատակներով: Ավելի ուշ փորձաքննության ընթացքում պարզվել էր, որ փոշին անվնաս է եղել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: