Հայերեն   English   Русский  

ՀՀ նախագահը նոր նշանակումներ է արել


  
դիտումներ: 447

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով՝

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով՝ Ձյունիկ Աղաջանյանը նշանակվել է Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ջակարտա), իսկ Գարեգին Մելքոնյանը՝ Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հաագա):

Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Աննա Աղաջանյանն ազատել է Ինդոնեզիայի Հանրապետությունում և Մալայզիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Նախագահի այսօրվա հրամանագրով՝ Ձյունիկ Աղաջանյանն ազատվել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցչի, ինչպես նաև Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի, պաշտոնից:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: