Հայերեն   English   Русский  

​Մարտի 3-ը աշխատակիցների գնահատման օր


  
դիտումներ: 1849

ԱՄՆ-ում և Կանադայում մարտ ամսվա առաջին ուրբաթ օրը ոչ պաշտոնական տոն է:

Այս օրը ընկերությունները շնորհակալություն են հայտնում իրենց աշխատողներին տարվա ընթացքում նրանց ջանասիրաբար աշխատելու համար: Սա արվում է գործատուի և աշխատողի միջև կապի ամրապնդման նպատակով: Օրվա խորհուրդն է նաև ընկերությունների ղկավարներին և ՄՌ աշխատակիցներին հիշեցնել աշխատողներին գնահատելու կարևորությունը:

Որոշ ընկերություններ օրը նշում են աշխատակիցներին վաղ թողնելով աշխատանքից, կամ նվիրում են նվերներ և կազմակերպում խնջույքներ, ինչը նպաստում է աշխատողների աշխատանքի մեջ ներգրավվածությանը:

Շատ հրատարակություններ ինչպիսիք են օրինակ Inc. magazine-ը, Forbes-ը, Boston.com-ը գրում են օրվա նշանակության մասին, խորհուրդ տալով գործատուներին գնահատել իրենց աշխատողներին նպաստելով ուժեղ կորպորատիվ մշակույթի կառուցմանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: