Հայերեն   English   Русский  

Թրամփը մեկ տարով երկարաձգել է հակառուսական պատժամիջոցները


  
դիտումներ: 569

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մեկ տարով երկարաձգել է Ուկրաինայում իրավիճակի հետ կապված Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները: Այդ մասին հաղորդագրություն տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: Գրում է Gazeta.ru-ն:

Տարածված հաղորդագրության մեջ նշվել է, որ Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում «խաթարում են ժողովրդավարական գործընթացները և հաստատությունները»՝ սպառնալով խաղաղությանը, անվտանգությանը, կայունությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը ու նպաստում ակտիվների ապօրինի յուրացմանը»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քննարկման նպատակով Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: