Հայերեն   English   Русский  

​Բժիշկ Ֆրանկ Հյուն ավարտել է մարդու օրագնիզմի վրա սուրճի ազդեցության իր 20-ամյա հետազոտությունը


  
դիտումներ: 3886

Պարզվել է, որ այն մարդիկ ովքեր խմում են ավելի շատ սուրճ ավելի երկար են ապրում:

Մասնավորապես Հյուի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ սուրճ խմողների մոտ քվելի քիչ է սրտանոթային և նեյրոդեգեներատիվ հիվանդությունների առաջացման ռիսկը, ինչպես նաև նրանք ավելի քիչ են հակված ինքնասպանության:

Ուսումնասիրությունը սկսվել է 1976թ-ին և ներգրավել է գրեթե 210 հազար մարդ և մի քանի սերունդ գիտնականներ: Հարվարդի բժշկական դպրոցի պրոֆեսոր Հյուն ուսումնասիրությանն է միացել 1996-ին: Նրա կարծիքով սուրճը բավականին բարդ խմիչք է, քանի որ այն պարունակում է հարյուրավոր նույնիսկ հազարավոր բիոակտիվ միացություններ:

Առողջության վրա սուրճի դրական ազդեցությունը բխում է ոչ միայն դրա մեջ առկա բարդ միացություններից, այլ միացությունների, հանքանյութերի և հակաօքսիդանտների սիներգետիկ հետևանքներից: Չնայած այն բանին, որ շատերը սուրճի մասին մտածելիս մտածում են կոֆեինի մասին, թե սովորական և թե առանց կոֆեինի սուրճը ունենում են նույն ազդեցությունը արյան հիվանդությունների և շաքարախտի ժամանակ:

Պրոֆեսոր Հյուի խոսքով շատ դժվար է ուսումնասիրել սուրճը, քանի որ շատ սուրճ խմողներ նաև ծխում են: «Սուրճի դրական ազդեցությունը օրգաիզմի վրա նկատվում է այն մարդկաց մոտ ովքեր չեն ծխում, ուստի պետք է առանձնացնել սուրճի ազդեցությունը ծխելու հետևանքներից»,- նշել է Հյուն:

Հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ սուրճի պարբերաբար օգտագործումը նվազեցնում է շաքարախտի, սրտանոթային հիվանդությունների, պարկինսոնիզմի, լյարդի հիվանդության, բորբոքային պրոցեսի առաջացման ռիսկը, կարգավորում է արյան ճնշումը և ապահովում ինսուլինի առկայությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: