Հայերեն   English   Русский  

Սերժ Սարգսյանը միանձնյա որոշումներ չի կայացնում. որոշումը պետք է կայացնի թիմը. Վահրամ Բաղդասարյան


  
դիտումներ: 696

ՀՀԿ-ում վարչապետի թեկնածության շուրջ քննարկումներ դեռ չունենք: Երբ քննարկումները կազմակերպենք, անունը հայտնի կլինի կանոնակարգ օրենքի համապատասխան օրերի ընթացքում:

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը պատրաստվում է պահել 2014 թվականին տված խոստում, երբ հայտարարել էր, որ ինքը չի հավակնելու ո՛չ նախագահի, ո՛չ վարչապետի թեկնածությանը, Վահրամ Բաղդասարյանը շեշտեց՝ Սերժ Սարգսյանը միանձնյա որոշումներ չի կայացնում. Այդ որոշումը պետք է կայացնի թիմը: «Քաղաքականությունը խայտաբղետ է և զարգացումները թելադրում են նոր պահանջներ: Քաղաքականության մեջ ամեն գիշեր փոփոխություններ կարող են լինել: Քաղաքականության մեջ ցանկություններին պետք չէ տուքր տալ: Եթե կլինեն թեկնածուներ, որ կհրաժարվեն և դա հիմնավոր կլինի, ապա մենք կքննարկենք», - նշեց նա։

Դիտարկմանը, որ եթե Սերժ Սարգսյանը չցանկանա վարչապետի պաշտոնը ստանձնել, բայց քաղաքական թիմը նման որոշում ունենա, արդյոք Սերժ Սարգսյանը ստիպված կլինի ենթարկվել և դառնալ վարչապետ, Բաղդասարյանը արձագանքեց. «Բա իհարկե»։

Դիտարկմանը, թե ԱԺ կանոնակարգի համաձայն վարչապետի ընտրությունները պետք է անցկացվեն մայիսի 2-ի ԱԺ նիստում, մինչդեռ ընդդիմության պնդմամբ հիմա կա որոշում վարչապետի թեկնածու առաջադրել ապրիլի 16-ին, իսկ ընտրությունները ԱԺ-ում կազմակերպել ապրիլի 17-ին, Բաղդասարյանն մշեց, որ նման որոշում իրենք չունեն

«Կանոնակարգի կամ օրենսդրության խախտում թույլ չենք տվել։ Կարող են այդ հարցը բարձրացնել, կտանք դրանց բացատրություննները, իսկ վարչապետի ընտրությունը կկազմակերպվի կանոնակարգի համաձայն։ Որևէ խախտում չի լինի», - նշեց նա։

Վահրամ Բաղդասարյանը նաև նկատեց, որ այնպիսի տպավորություն է, թե «Ելք»-ն արդեն առաջադրել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, մինչդեռ ՀՀԿ-ն որևէ քննարկում դեռ չի ունեցել. «Անականկալների մի սպասեք։ Մենք որոշում չունենք, իսկ քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում։ Ամեն օր փոխվում են բաներ։ Մենք կքննարկենք, ձեզ տեղյակ կպահենք», - նշեց Բաղդասարյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: