Հայերեն   English   Русский  

Թուրքիան վերահսկում է Աֆրին տարածքի 50 տոկոսը


  
դիտումներ: 217

Թուրքական բանակը վերահսկում է սիրիական Աֆրինում «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության անցկացման տարածքի կեսը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:

«Թուրքիայի զինված ուժերը վերահսկում են Աֆրին տարածքի գրեթե կեսը, որում իրականացվում է «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը: Գործողության մեկնարկից ի վեր չեզոքացվել են 2795 ահաբեկիչներ, նրանցից ազատագրվել է 142 օբյեկտ, այդ թվում՝ 112 բնակավայր և 30 ռազմավարական բարձրունք»,- լրագրողներին ասել է Բոզդաղը:

Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հունվարի 20-ին հայտարարել է սիրիական Աֆրինում քրդերի խմբավորումների դեմ «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկի մասին: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հունվարի 21-ին հայտարարել է Աֆրինում ցամաքային գործողության մեկնարկի մասին: Գործողության շրջանակներում Թուրքիայի հետ միասին գործում են «Սիրիական ազատ բանակ»-ի զինյալները:

Դամասկոսը խստորեն դատապարտել է Աֆրինում Թուրքիայի գործողությունները՝ ընդգծելով, որ այն Սիրիայի անբաժանելի մասն է: Մոսկվան Աֆրինում ստեղծված իրավիճակի առնչությամբ բոլոր կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել և հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ ենթադրվում է, որ Աֆրինում տեղակայված է 8-10 հազար ահաբեկիչներ PYD-ից և YPG-ից: Այս խմբավորումները պաշտոնական Անկարան համարում է երկրում արգելված և ահաբեկչական հայտարարված Քրդական բանվորական կուսակցության (PKK) սիրիական թև: Գործողություններում ներառված են F-16 կործանիչները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: