Հայերեն   English   Русский  

​Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը մարտին կայցելի Ռուսաստան


  
դիտումներ: 249

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն եռօրյա այցով մարտի 12-ին կայցելի Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Գամի Աքսոյը:

«Թուրքիան մեծ ուշադրություն է դարձնում Ռուսաստանի հետ հարաբերություններին: Մեր արտաքին գործերի նախարարությունը մարտի 12-14-ին այցով կմեկնի Մոսկվա»,- ասել է Աքսոյը:

Կառույցի ներկայացուցիչը հավելել է, որ այցի ընթացքում Չավուշօղլուն կքննարկի Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նախապատրաստությունը, ինչպես նաև Մոսկվայում կայցելի զբոսաշրջային ցուցահանդես:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ սույն թվականի ապրիլի սկզբին Ստամբուլում կանցկացվի Ռուսաստան-Թուրքիա-Իրան գագաթնաժողովը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: