Հայերեն   English   Русский  

​Աշխարհն այսօր նշում է Քրիստոսի ծնունդը


  
դիտումներ: 1525

Ըստ Գրիգորյան օրացույցի, քրիստոնյաներն այսօր նշում են Քրիստոսի ծնունդը: Նշում են կաթոլիկները, բողոքականները ու մի շարք ուղղափառ եկեղեցիներ` այդ թվում` հունականն ու բուլղարականը:

Հանդիսավոր պատարագներ են մատուցվել եվրոպական բոլոր քաղաքներում, որտեղ կաթոլիկները կրոնական մեծամասնություն են կազմում: Այդ թվում` Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում ու Լեհաստանում:

Իսկ Վատիկանի Սբ Պետրոսի տաճարում տոնական պատարագ է մատուցել Հռոմի պապը: Ուխտագնացների բազմություն է հավաքվել նաև Բեթղեհեմում:

Կաթոլիկ եկեղեցին հավատացյալների թվով քրիստոնեության ամենախոշոր ճյուղն է: Աշխարհում հաշվվում է շուրջ մեկուկես մլրդ կաթոլիկ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: