Հայերեն   English   Русский  

Ադրբեջանում վնասազերծել են կրոնական արմատականների


  
դիտումներ: 211

Ադրբեջանի անվտանգության ծառայության աշխատակիցները միջազգային ահաբեկչական կառույցի մեջ ներառված «Խաչմազ Ջամաատը» կրոնական ծայրահեղական խմբավորման անդամների վնասազերծման ուղղությամբ գործողություն են անցկացրել:

Այս մասին նշված է ծառայության կողմից մարտի 7-ին տարածված հաղորդագրությունում:

Համաձայն այդ նույն աղբյուրի՝ խումբը նախապատրաստվում էր ահաբեկչական ակտ իրականացնել: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ «ահաբեկչության նախապատրաստում» և «մասնակցություն հանցավոր խմբավորմանը» հոդվածներով:

Մարտի 6-ին Ադրբեջանի Խաչմազի շրջանում (մայրաքաղաք Բաքվից 180 կմ հյուսիս) անցկացվել է խմբավորման անդամների՝ Մամեդով Սաբիրի և Սալիմով Թարլանի ձերբակալությանն ուղղված գործողություն: Ըստ տեղեկության՝ վերջիններս զինված դիմադրություն են ցույց տվել: Նրանք պատասխան կրակի արդյունքում սպանվել են: Առգրավվել են պայթուցիկ սարքեր և պայթուցիկ նյութեր:

Չի հաղորդվում, թե վերոնշյալ անձինք կոնկրետ որ արմատական խմբավորմանն են պատկանել, սակայն, ըստ տեղեկության, Խաչմազի և հարևան Գուսարի շրջաններում բավականին տարածված է վահաբիականությունը: Սիրիայում կրոնական արմատականների կողմից կռվող Ադրբեջանի քաղաքացիների թվում կան այդ շրջաններից բնակիչներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: