Հայերեն   English   Русский  

Հայազգի երեք միլիարդատերեր ընդգրկվել են Forbes- ի համաշխարհային ցուցակում


  
դիտումներ: 369

Հայազգի երեք հայտնի գործարարներ ընդգրկվել են Forbes ամսագրի կազմած աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում: Գրում է Rusarminfo.ru-ն:

«2018 թվականի միլիարդատերերը» վարկանիշում «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ Սամվել Կարապետյանը զբաղեցրել է 606-րդ հորիզոնականը: Նրա կարողությունը գնահատվել է 3,7 միլիարդ դոլար:

«ՄԱԳՆԻՏ» սուպերմարկենտների ցանցի հիմնադիր, հայկական ծագումով ռուս գործարար Սերգեյ Գալիցկիյը (Հարությունյան) 4 միլիարդ դոլար կարողությունով աշխարհի միլիարդատերերի ցանկում զբաղեցրել է 550-րդ հորիզոնականը:

Մեկ այլ հայտնի հայազգի գործարար, արգենտինաբնակ Էդուարդո Էռնեկյանը 2,7 միլիարդ դոլարով զբաղեցրել է վարկանիշի 887-րդ հորիզոնականը:

Աշխարհի ամենահարուստ միլիարդատերերի վարկանիշի առաջին եռյակում համապատասխանաբար հայտնվել են Amazon ընկերության սեփականատեր Ջեֆ Բեզոսը (112 միլիարդ դոլար), Microsoft- ի հիմնադիր Բիլ Գեյթսը (90 միլիարդ դոլար) և ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթը (84 միլիարդ դոլար):





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: