Հայերեն   English   Русский  

«Մեզ հիմարի տեղ եք դրել». «Ելքի» պատգամավորները պնդում են, որ «Հանրաքվեի մասին» օրենքն ընդունվել է կեղծիքի արդյունքում


  
դիտումներ: 1094

Ազգային ժողովում այսօր քվեարկության դրվեց «Հանրաքվեի մասին» օրենսդրական նախագիծը

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հիշեցրեց, որ օրենքի նախագիծը սահմանադրական է. այն պետք է ընդունվի պատգամավորների թվի ձայների առնվազն 3/5-րդով:

Նախքան քվեարկությունը «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը վարման կարգո ելույթ ունենալիս ասաց, որ իրենք առաջարկ էին ներկայացրել, որեզի բացատրվի , թե ինչ է նշանակում կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա: Սրա վերաբերյալ որևէ դրական կամ բացսական եզրակացություն չի եղել: Նրանք դեմ են քվեարկելու, սակայն մինչև երկրորդ ընթերցում առաջարկներ կանեն:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն ասաց, որ «Ելքի» առաջարկի վերաբերյալ վաղուց պարզաբանում տրվել է ՍԴ-ի կողմից, և լրացուցիչ անգամ պարզաբանելու անհրաժեշտություն չկա:

Քվեարկությունից հետո հայտարարվեց, որ նախագիծն ընդունվեց 64 կողմ, 33 դեմ ձայների հարաբերակցությամբ:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը քվեարկությունից հետո պահանջեց վերականգնել քվեարկության պատկերը: Արա Բաբլոյանը վերահաստատեց իր տեսակետը՝ օրինագիծն ընդունվել է:

Նիկոլ Փաշինյանը հաջորդ օրենքի քվերակությունից առաջ վարման կարգով ելույթ ունենալիս հայտարարեց, թե ցուցատախտակը ցույց է տալիս, որ վերջին շարքում նստած ՀՀԿ-ականները կողմ են քվեարկել, սակայն նրանք նույնիսկ ներկա չեն դահլիճում:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց, որ այդպես չէ, ինքն էլ ուշադիր ուսումնասիրել ցուցատախտակը. Ովքեր գրանցված են, նրանք են քվեարկել:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն նշեց, որ օրինական է եղել ամեն ինչ, ինչը ցուցատախտակն է նաև ցույց տվել: Բացի այդ նա ընդգծեց, որ 64 ձայնը բավական է, որ այդ օրենքն ընդունվեր:

«61 պատգամավոր կողմ է քվեարկել, պլյուս 3-ը, որ գործուղման մեջ են»,-շարունակեց Արա Բաբլոյանը:

Նիկոլ Փաշինյանը իր հերթին որոշ ժամանակ անց ստանալով քարտուղարության արձանագրությունը նշեց, որ ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանը ներկա չի եղել, բայց նրա անվան դիմաց «կողմ» է նշված:

«Ելքի» ներկայացուցիչ Արարատ Միրզոյանն վարման կարգով ելույթ ունեցավ և անդրադարձավ կրկին այս հարցին. « Հարգելի պարոն Բաբլոյան, այս մի փոքրիկ դահլիճում դուք կարողանո՞ւմ եք բացառել ընտրակեղծարարությունը և քվերակություն կեղծումը, թե՞ ոչ: Որերորդ անգամ բախվում ենք այս խնդրին, երբ մեկը մյուսի փոխարեն է քվեարկում: Սա շատ էական հարց է, և մի մտածեք, որ լղոզելով անցնելու է: Մեզ հիմարի տեղ եք դրել: Կարողանում եք, ապահովեք ձեր պատգամավորների քանակը, եթե ոչ, մի՛ քվեարկեք»:

ԱԺ նախագահ Բաբլոյանը պատասխանեց, թեցուցատախտակն ավելի երկար են պահում, որպեսզի հայտնի լինի արդյունքը: Այս հարցի հետ կապված պատկերը կրկնեցին:

«Երբ պատգամավորները դուրս եկան, դուք նոր արձագանքեցիք: Բայց նախքան այդ, երկու անգամ նայեցիք»,-ասաց խորհրդարանի ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը կրկին ելույթ ունեցավ նույն խնդրի վերաբերյալ. «Մեր երկրի պրոբլեմը գիտե՞ք՝ որն է: Մեր երկրի առաջին դեմքերը կարող են նայել մեր աչքերին ու սուտը որպես ճշմարտություն բրդել. սա է խնդիրը: Մենք ընդամենը ասում ենք. մարդը ներկա չի եղել քվեարկության ժամանակ: Եկեք տեսախցիկներով հանեն ու նայենք»:

Էդուարդ Շարմազանովը շեշտեց՝ 63 պատգամավոր կողմ է քվեարկել ու նախագիծն ընդունվել է:

«Իսկ մնացած հարցերը կարելի է հետո քննարկել»,- եզրափակեց ԱԺ նախագահի տեղակալը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: