Հայերեն   English   Русский  

​Ֆրանսիան Թուրքիային կոչ է արել դադարեցնել Աֆրինի ռազմական գործողությունը


  
դիտումներ: 226

Ֆրանսիայի իշխանությունները Թուրքիային կոչ են արել ավարտել Աֆրինում ռազմական գործողությունը՝ ընդգծելով,

որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ հրադադարի մասին բանաձևը տարածվում է Սիրիայի ամբողջ տարածվի վրա, այդ թվում՝ այն շրջանի, որտեղ Թուրքիայի զինված ուժերը գործողություն են անցկացնում:

Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար ժան-Իվ Լը Դրիանը: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատաբար է արտահայտնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի առնչությամբ՝ հայտարարելով, որ այն որևէ ազդեցություն չի ունենալու Սիրիայում հումանիտար իրավիճակի վրա:

Հունվարի 20-ին Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի ազատ բանակի հետ սիրիական Աֆրին քաղաքում սկսել են ռազմական գործողություն՝ «Ձիթենու ճյուղ» անվամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: