Հայերեն   English   Русский  

«Ամեն մի նախարար գալիս է կլուբնիկ է ցանում, մեկը գալիս ռեհան է ցանում, մյուսն էլ՝ կանեփ». Հրաչ Բերբերյան


  
դիտումներ: 4048

«Տարին ռիսկային է: Գարունը տատանումներով է գալիս: Այս տարի ցրտահարության ու կարկտահարության առումով բարձր ռիսկայնության տարի է: Սակայն եթե կարկտահարության կայանները ճիշտ օգտագործեն ծանր հետևանքներ չեն լինի»:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:

Մյուս խնդիրներն, ըստ Բերբերյանի, պարարտանյութն ու ոռոգումն են:

Հրաչ Բերբերյանը բացասական է գնահատուկ ջրամբարների վիճակը, քանի որ ձմեռը մեղմ էր, և կոչ է անում կասեցնել ջրամբարների վրա գործող ՀԷԿ-երի աշխատանքը: «Փոխանակ ՀԷԿ-երի աշխատանքը կասեցնեն, Արարատյան դաշտավայրում ստորգետնյա ջրհորներն են բացում, բայց չէ՞ որ տարիներ առաջ Կառավարությունը գումարներ ծախսեց և փակեց դրանք: ՀԷԿ-երը թող գետերի վրա կառուցեն»,- ասաց նա:

Անասնապահությունը նույնպես վատ վիճակում է, եթե տարին անձրևային չլինի, անցյալ տարվա նման այս տարի ևս անասնակերի խնդրի առջև կկանգնի գյուղացին:

Ինչ վերաբերում է սերմացուին, ապա, ըստ նրա, նախարարությունը պետք է հեկտարի հաշվարկով գումար սուբսիդավորի, որպեսզի գյուղատնտեսությունը զարգացնելու համար՝ հաշվի առնելով այն ուղղություն, որոնք ունեն ավելի թանկարրժեք կուլտուրաներ: Նա հիշեցնելով հեռուստաընկերություններից մեկով հաղորդված լուրը, թե ինչ-որ չինովնիկ սերմացու է վաճառել, որը չի ծլել, քանի որ, ինչպես բացատրեց, անցյալ տարվա սերմացու է եղել և ծլողականությունն ընկել է, իսկ գյուղացին բողոքում է.« Ամեն մի նախարար գալիս է կլուբնիկ է ցանում, մեկը գալիս ռեհան է ցանում, մյուսն էլ՝ կանեփ»,- ասաց նա:

Պարոն Բերբերյանը համոզված է, որ գյուղատնտեսության զարգացման համար պետությունը հստակ ռազմավարություն պետք է ունենա:

Անդրադառնալով Օհանավանի դեպքերին, Բերբերյանը հիշեցրեց Պուտինի ելույթը, որում նա խոստանում էր պայքարել կոռուպցիայի դեմ. «Ռուսաստանը կոռումպացված երկիր է, կա ու կլինի: Նման գործընկեր ունենալով՝ նրա հետ պետք է այնպես վարվենք, ինչպես նա մեզ հետ: Այդ 21 մեքենան հենց գյուղացու բերքն էր: Այն չի պատկանում որևէ ընկերության, ինչճոր խոշոր տնտեսվար չի արտադրել: Մարդիկ իրենք ենք մեքենա գտել ու փորձել արտահանել: Սննդի անվտանգությունը պատշաճ կերպով ապահովված է եղել, որևէ թերություն չէր կարող լինել»,- ասաց Բերբերյանը:

Նրա խոսքով՝ պիտակները պարզապես առիթ էին և եթե գյուղացիների գրպաններում գումար լինել, նրանց ապրանք հետ չէին ուղարկի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: