Հայերեն   English   Русский  

Նախագահը Կանանց տոնի կապակցությամբ պարգևատրել է արդյունավետ և բարեխիղճ աշխատանքով աչքի ընկած մի խումբ կանանց


  
դիտումներ: 533

Կանանց տոնի նախօրեին Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում հյուրընկալել են տարբեր բնագավառներում ներդրում ունեցած,

Նազենի Հովհաննիսյան,Սերժ Սարգսյան

իրենց արդյունավետ և բարեխիղճ աշխատանքով աչքի ընկած մի խումբ կանանց, ինչպես նաև բազմազավակ ծնողների: Հանրապետության Նախագահը շնորհավորել է հանդիպման մասնակիցներին և ի դեմս նրանց՝ հանրապետության բոլոր կանանց գալիք տոնի առթիվ: Նախագահը նաև պետական բարձր պարգևներով խրախուսել է նստավայրում հյուրընկալված կանանց, իսկ բազմազավակ ծնողներին՝ ընտանիքի կայացման և ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի, զավակների ֆիզիկական, հոգևոր և բարոյական լիարժեք ու ներդաշնակ զարգացումն ապահովելու համար Ծնողական փառքի մեդալով պարգևատրելուց բացի, խրախուսել է դրամական պարգևով:


«Սիրելի՛ պարգևատրվածներ,
Սիրելի՛ տիկնայք,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու կապակցությամբ և իհարկե վաղվա տոնի առիթով, որ տևելու է մեկ ամբողջ ամիս, այնուհետև ողջ տարին՝ ընդհուպ մինչև հաջորդ տարվա մարտի 8-ը:
Որևէ հասարակության ժամանակակից և կայացած լինելու մասին հնարավոր է խոսել դրանում կանանց ունեցած դերակատարության համատեքստում: Եթե տվյալ հասարակության մեջ կանայք լուրջ դերակատարներ չեն, ապա այդ հասարակությունը երբեք չի կարող կոչվել արդի, ժամանակակից:

Մեր անցած պատմական ճանապարհը և հենց այդ պատմական փորձը մեզ հուշում են, պարտադրում են, որ այսօր էլ կանայք էական դերակատարություն ունենան: Մեր հասարակության մեջ նրանք ունեն այդ դերակատարությունը: Իհարկե, կցանկանայի ասել՝ լայն դերակատարություն, լայն ներգրավվածություն ունեն, բայց այդ աշխատանքը մեր ապագա աշխատանքների մի մասն է: Ես խորապես համոզված եմ, որ ամեն տարի, ամեն ընտրություններից հետո՝ լինեն դրանք տեղական ինքնակառավարման մարմինների, թե համապետական ընտրություններ, կանայք ամեն անգամ և՛ ակտիվորեն պետք է մասնակցեն, և՛ նրանց դերակատարությունը, անշուշտ, պետք է ավելանա: Բայց այստեղ մի հանգամանք կա՝ կանայք դա պետք է ցանկանան: Շատ դեպքերում կանայք չեն ցանկանում հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ ներգրավվել: Դա, միգուցե, ողջ հասարակության մեղքն է, միգուցե տղամարդկանց խնդիրն է: Այնուհանդերձ, ես միշտ կոչ եմ արել և կոչ եմ անելու, որպեսզի կանայք ակտիվորեն մասնակցեն մեր երկրի շինարարությանը: Դա չափազանց կարևոր է: Եվ չնայած խոսքերս չկարողացա լիարժեքորեն ասել այն առումով, որ շատ մեծ ներգրավվածություն չկա, սակայն մենք ճիշտ ճանապարհի վրա ենք՝ տարեցտարի կանայք ներկայացվում են մեր պետական կառավարման բոլոր մակարդակներում, և չկա հանրապետությունում մի ոլորտ, որտեղ կանայք ներկայացված չլինեն:
Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ ձեզ և՛ պարգևների, և՛ տոնի կապակցությամբ: Մաղթում եմ, որ դուք մշտապես լինեք կանացի, մեզ բոլորիս՝ և՛ հասարակությանը, և՛ տղամարդկանց, պարգևեք ջերմություն, ոգևորություն, իհարկե նաև՝ սթափություն: Սա շատ կարևոր հանգամանք է:
Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ»,- ասել է Նախագահ Սարգսյանը:

Պարգևատրման հանդիսավոր արարողությունից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը թեյի սեղանի շուրջ հանդիպում է ունեցել արարողությանը մասնակցող կանանց հետ: Նախագահն առաջարկել է նրանց ներկայացնել իրենց տեսակետները, նկատողությունները, առաջարկությունները և պետության կողմից կանանց դերակատարությունը հասարակական-քաղաքական կյանքում և պետական կառավարման համակարգում ավելի մեծացնելու, ներգրավվածությունը խրախուսելու ուղղությամբ իրականացվելիք քայլերի վերաբերյալ:






Մեկնաբանություններ - 1

albaker     11.03.2018 Ամուսինս եւ ես շատ վատ վարկեր ունեինք, երբ մենք խորը ֆինանսական իրավաբանների մեջ էինք, թե որքանով մենք դիմել էինք սնանկացմանը, քիչ գումար կամ գումար չունեինք, որպեսզի մեր աղջկան ուղարկեինք մեր քոլեջին, որը մենք չկարողացանք: Մենք վերահսկում ենք աշխատավարձի վարկերը (վարկային կազմակերպությունները), որոնք օգնել են մեզ նման մարդկանց, հիփոթեքային փոփոխություններ: Յուրաքանչյուր ընկերություն, որին մենք դիմել էինք, ցանկացել էինք 1000 դոլարից մինչեւ $ 2000 գումար, որը մենք չկարողացանք: Քանի որ մենք մտածում էինք, որ մենք ոչ մի հույս չունենք, որ վաճառել կամ կորցնել ձեր տունը փակելով: Այնուհետեւ ես հանդիպեցի տեղական ամսագրին եւ ծածկը Վարկային պարտատոմսերի կորպորացիան էր: Երեք հիմնական քայլերը. 1. Դուք ներկայացնում եք էլեկտրոնային հայտ: Էլ. Փոստ `albakerloanfirm@gmail.com 2. Ապահովել նույնականացման ճիշտ միջոցները, թե արդյոք ձեր քաղաքացին ունի նույնականացման քարտ կամ վարորդական իրավունք եւ բանկային հաշվի տեղեկություն: 3. Վարկը մշակվում, հաստատվում եւ փոխանցվում է: Երկար պատմությունը կրճատվել է, նրանք օգնություն են ստացել 4% ֆիքսված փոխարժեքով եւ փոփոխվել են վերանայված վճարումներով: Նրանք նաեւ իրենց դուստրերին տվեցին ուսանողական վարկ `ավարտելու իմ քոլեջի լիարժեք աշխատավարձը: Մենք աշխատել ենք Լասոնի վարկի հետ, որը նախազգուշացրել է մեզ ողջ աշխարհի առաջընթացի մասին: նա արեց բոլոր փաստաթղթերը, հեռախոսազանգերը եւ այլն: Նրանք դա արեցին եւ ստացանք, որ մենք ընդունում ենք: Երբ ես համաձայն եմ նրանց վարկային պայմաններին, եւ ես ներկայացրել եմ իմ բանկի մանրամասները, ես այդ ծառայությունների համար մատչելի գին եմ վճարել: Մենք չկարողացանք դա ստանալ որպես պարզ եւ մատչելի, քանի որ մեր վերափոխման գործընթացը մեր գիտելիքներով: Ես ժամանակ չունեի շնորհակալություն հայտնել ձեզ, ուստի շնորհակալություն հայտնեք: Ես չէի կարող ավելի լավ թիմ խնդրել: Ես վերամշակման մեջ եմ: Լավագույնը ձեզ համար, տեղափոխելով հիփոթեքային վարկը Եթե դուք մեզ նման խնդիր ունեք, դիմեք վարկային հաշվի կորպորացիային: Նրանք կարող են աշխատել: Հարգանքով, Տիմոթեոս եւ Մարիա Ընդունված է մարտի 2018-ին, Columbus, GA- ում
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: