Հայերեն   English   Русский  

Թուրքիայում ձերբակալել են ԱՄՆ-ի դեսպանատան վրա հարձակման մեջ կասկածվող 13 անձանց


  
դիտումներ: 303

Թուրքիայում Ադանա քաղաքի ոստիկանությունը երկրի հարավում ձերբակալել է 13 անձանց, ովքեր կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու և մայրաքաղաք Անկարայում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան վրա հարձակում նախապատրաստելու մեջ:

Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ըստ տեղեկության` գործողությունները միաժամանակ անցկացվել են քաղաքի մի քանի շրջաններում: Դրանց մասնակցել են հակաահաբեկչական վարչության հատուկջոկատայինները: Ձերբակալվածների թվում կան 12 սիրիացիներ:

Մարտի 4-ին ամերկյան դիվանագիտական առաքելությունից հայտնել են, որ մարտի 5-ից, անվտանգության նկատառումներից ելնելով, դադարեցնում են իրենց գործունեությունը` նշելով, որ Միացյալ Նահանգների քաղաքացիների ծառայություններ կմատուցվեն միայն արտակարգ դեպքերում:

Ավելի ուշ Թուրքիայի մայրաքաղաքի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ Անկարայի իրավապահ մարմինները լրացուցիչ անվտանգության միջոցներ են ձեռնարկում ամրիկյան աղբյուրներից ստացված դեսպանատան անվտանգության սպառնալիքի մասին տեղեկություններ ստանալուց հետո:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: