Հայերեն   English   Русский  

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը կանանց միջազգային օրվա կապակցությամբ


  
դիտումներ: 382

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ուղերձ էէ հղել Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:

«Սիրելի´ կանայք,

Շնորհավորում եմ ձեզ կանանց միջազգային օրվա կապակցությամբ:

Յուրահատուկ արժեք ունի ձեր դերը հասարակությունում և ընտանիքում: Մեծ է ձեր դերը նաև պետության կառավարման հարցում: Հենց այս գիտակցումով է, որ մեր երկրում պետք է լինեն ձեր իրավունքների լիարժեք իրացման ու կարողությունների զարգացման անհրաժեշտ բոլոր պայմանները:

Քաղաքական ու հասարակական կյանքին ձեր ակտիվ մասնակցությունը, աշխատանքի իրական հնարավորությունն ու նույն աշխատանքի դիմաց տղամարդկանց հետ հավասար վարձատրությունը, կրթության իրավունքի լիարժեք իրացումը պետք է լինի երաշխավորված:

Որքան մեծ է ձեր դերը երկրում, այնքան ավելի իրական է հավասարակշռված ու արդարամիտ որոշումներ ունենալու գրավականը:

Յուրաքանչյուրիս պարտքն է ապահովել այս արժեքների պաշտպանությունը և դրանց սպառիչ իրացումը»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: