Հայերեն   English   Русский  

Երևանը նշում է Կանանց միջազգային օրը. լուսանկարներ


  
դիտումներ: 453

1857թ. մարտի 8-ին Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով: Պատճառը ցածր աշխատավարձն ու աշխատանքի անբավարար պայմաններն էին: Նրանք բողոքում էին 16-ժամյա աշխատանքի դեմ:

Նրանք պահանջում էին կրճատել աշխատանքային օրը և տղամարդկանց հետ հավասարաչափ աշխատավարձ ստանալ։ Բարձրաձայնվեցին նաև կանանց՝ ընտրություններին մասնակցելու իրավունք ունենալու պահանջները։

1910 թվականին օգոստոսի 27-ին Կոպենհագենում կանանց միջազգային երկրորդ կոնֆերանսին Կլարա Ցետկինի առաջարկով սահմանեց կանանց միջազգային օր։

Մարտի 8-ը նշվում է որպես գենդերային անհավասարության դեմ պայքարի, կանանց իրավունքների պաշտպանության, աշխատանքային, սոցիալական և հասարակական ոլորտներում հավասարության օր:

Տասնյակ տարիներ այս տոնը նշվում է նաև Հայաստանի Հանրապետությունում:

Ներկայացնում ենք Photolur գործակալության ֆոտոշարքը, որը ներկայացնում է մայրքաղաքում տիրող մթնոլորտը:

կանանց միջազգայի օր

կանանց միջազգայի օր

կանանց միջազգային օր

կանանց միջազգային օր

կանանց միջազգային օր





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: