Հայերեն   English   Русский  

Ինչպես է ապրում աշխարհում ամենահարուստ մարդու դուստրը. Լուսանկարներ


  
դիտումներ: 1732

Ենթադրվում է, որ միլիոնատերերի երեխաները պարտադիր կերպով ապրում են շքեղության պայմաններում, անսահման անդաստիարակ են, անընդհատ տարբեր հավաքույթների են մասնակցում և այդ ամենն անում իրենց ծնողների վաստակած գումարներով: Սակայն իրականում ոչ բոլոր ծնողներիերեխաներն են նման ապրելակերպ վարում: Որոշ ծնողներ գիտակցում են իրենց պատասխանատվությունը երեխաների դաստիարակության հարցում, կարծում են, որ փողը փչացնում է երիտասարդ ժառանգներին և հենց նույն պատճառով սահմանափակում են նրանց բյուջեն:

Բիլլ Գեյթսն այդպիսի ծնողներից մեկն է: Նրա կարողությունը գնահատվում է 90,5 մլրդ դոլար: Նրա դուստրը աշխարհի ամենահարուստ կանանցից մեկն է:

Microsoft- ի հիմնադիրը կարծում է, որ փողը պետք է սեփական աշխատանքով վաստակել, որպեսզի դրանք չփչացնեն երիտասարդ սերնդին: Նրա երեխաների համար սեփական միջոցները հասանելի չեն, իսկ կարողությունը ժառանգել է է բարեգործության նպատակների և բժշկական հետազոտությունների իրակգործման համար:

Բիլլ Գեյթսի ավագ դուստրը՝ Ջենիֆեր Գեյթսն է: Աղջիկը ապրում է սովորական կյանքով, նա չի օգտագործում հոր վաստակած գումարները և չի մասնակցում աշխարհիկ հավաքույթների: Գեյթսը չափազանց խիստ է եղել սեփական երեխաների դաստիարակության հարցում, արգելել է նրանց մինչև 14 տարեկանը սոցիալական ցանցերում գրանցվել և տարբեր ժամանակակից գաջեթներ օգտագործել: Սակայն այժմ Ջենիֆերը գրանցված է ինստագրամ սոցիալական ցանցում և երբեմն լուսանկարներ է հրպարակում իր միկրոբլոգում:

Ջենիֆերը շատ նման է իր մորը՝ Մելինդային: Աղջիկը ձիասպորտի մեծ սիրահար է, մասնակցում է տարբեր մրցույթների և մեծ ուրախությամբ ներկայացնում իր երկիրը:

Ջենիֆեր Գեյթս

Ջենիֆեր Գեյթս

Ջենիֆեր Գեյթս

Ջենիֆեր Գեյթս





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: