Հայերեն   English   Русский  

​Դերասանուհի Քիրա Նայթլին բացահայտել է իր գեղեցկության գաղտնիքը


  
դիտումներ: 1385

Բրիտանացի դերասանուհի Քիրա Նայթլին՝ Chanel Coco Mademoiselle Intense նոր օծանելիքի դեմքը, միշտ աչքի է ընկել իր բնական գեղեցկությամբ:

Դերասանուհին ինքը իր գեղեցկության գաղտնիքները բացահայտել է Воgue-ի թղթակցին:

Նա նշում է, որ առավոտյան սովորաբար օգտագործում է խոնավեցնող միջոցներ: Անենօրյա դիմահարդարման ժամանակ նա գերադասում է որքան հնարավոր է քիչ կոսմետիկա օգտագործել: Աչքերն ընդգծում է թեթև ստվերներով, որպեսզի դրանք առավել պայծառ երևան, իսկ շուրթերին տալիս է քիչ քանակությամբ գունավոր փայլ: Դերասանուհին նշել է, որ այս ամենն անում է մատների օգնությամբ:

Երեկոյան դիմահարդարման ժամանակ դերասանուհին նախընտրում է smoky eyes-ը: Քիրան կարծում է, որ վառ գույնի շրթներկը պարզապես շատ լավ միջոց է վատ ինքնազգացողությունը թաքցնելու, իսկ ինքը սիրում է ընդգծել աչքերը ներկելով և ստորին և վերին թարթիչները:

Դերասանուհին նշում է, որ առօրյա կյանքում օգտագործում է մեկ օծանելիք, սակայն աշխատանքում հակառակն է, նա ստիպված է լինում օգտագործել տարբեր օծանելիքներ, ինչը օգնում է ավելի լավ կերտել նոր դերը:

Ճամփորդության ընթացքում Քիրան մոռանում է դիմահարդարման մասին, և օգտագործում է յուղեր, որպեսզի պաշտպանի մաշկը չորությունից:

Դերասանուհու կարծիքով, հոնքերի կատարյալ տեսքն ապահովելու համար պետք չէ դրանց ձեռք տալ: Նա կարծում է, որ լավ դիմահարդարը երբեք խորհուրդ չի տալիս հանել հոնքերը: Նա ինքը երբեմն հանում է դրանք բայց ոչ երբեք վերևի հատվածից և չի փոխում դրանց ձևը, իսկ կարմիր գորգի վրայով քայլելուց առաջ հոնքերը մի փոքր երկարեցնում է մատիտով: Քիրան նշում է, որ մինչև 24 տարեկան նա ունեցել է շատ վատ մաշկ և օգտագործել է տարբեր միջոցներ վերականգնելու համար, սակայն բավարար արդյունք չունենալուց հետո որոշել է ոչինք շքսել մաշկին և արդյունքն ակնհայտ էր, իսկ այժմ միայն օգտագործում է յուղեր և խոնավեցնող միջոցներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: