Հայերեն   English   Русский  

Լավրովը մեկնաբանել է Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման պայմանավորվածությունը


  
դիտումներ: 359

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման կապակցությամբ ձեռք բերված պայամանվորվածությունը ճիշտ ուղղությամբ քայլ է անվանել: Russian.rt.com-ը:

Համապատասխան հայտարարությամբ ՌԴ արտգործնախարարը հանդես է եկել Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ Մուսա Ֆակի Մուհամադի հետ բանակցությունների արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսի շրջանակներում:

«Մենք դա ճիշտ ուղղղությամբ քայլ ենք համարում», - ասել է Լավրովը:

Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանում հույս ունեն, որ այդ հանդիպումն իսկապես կկայանա:

«Անկասկած, դա անհրաժեշտ է Կորեական թերակղզու շուրջ իրավիճակի կարգավորման համար», - հավելել է Լավրովը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թրամփը համաձայնվել է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: