Հայերեն   English   Русский  

​Ռուսական կողմը երբեք չի հանդուրժի, որ իրանական գազը մեզ համար այլընտրանք դառնա


  
դիտումներ: 2813

Հունվարի վերջին իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը տեղեկություն հաղորդեց, որ Իրանը ձգտում է խթանել Հայաստանի հետ գազային առևտուրը: Իրանական գործակալությանն էլ այդ մասին ասել է Իրանի ազգային գազային ընկերության տնօրեն Համիդ Ռեզա Արաքին, որը նշել է, թե «ապրանք՝ գազի դիմաց» գործարքից զատ, Թեհրանը պատրաստ է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները։

Հիշեցնենք, որ Իրանը ներկայումս օրական 1 մլն խմ գազ է առաքում Հայաստան, իսկ հայկական կողմը յուրաքանչյուր խմ գազի դիմաց Իրան է արտահանում 3 կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա:

Փետրվարի 27-ին էլ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 15-րդ նիստում Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը նշեց, որ իրենք, ի թիվս այլ հարցերի, համաձայնություն են ձեռք բերել նաև Իրանից դեպի Հայաստան արտահանվող գազի ծավալների ավելացման հարցի շուրջ:

Նույն օրը հարևան երկրի նախարարը «Առավոտին» հայտնել էր, որ գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման հարցում շատ լավ բանակցություններ են վարվել, և Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է Հայաստան արտահանվող գազի ծավալներն ավելացնել:

Իրանցի նախարարի հայտարարությունից մի քանի օր առաջ էլ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին հայտարարեց, որ իր երկիրը պատրաստ է Հայաստանին հարմար գներով գազ վաճառել:

Սեյեդ Սաջադին Իրանի առաջին դեսպանը չէ, որ նման հայտարարություն է անում: Նրան նախորդող Մոհամմադ Ռեյիսին էլ մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները երբեք Իրանի հետ բանակցություններ չեն վարել գազ գնելու շուրջ, չնայած տեսականորեն ոչինչ չի խանգարում Իրանին սովորական երկրներին գազը վաճառել 400 դոլարով, բարեկամական երկրներին՝ 100 դոլարով: Այսպիսով Ռեյիսին ակնարկում էր, որ Իրանը կարող է Հայաստանին գազ մատակարարել «բարեկամ երկրների» ձևաչափով:

Իրականում իրանական կողմը մշտապես հայտարարում է, որ պատրաստ է Հայաստանին մատակարարել հարմար գներով գազ, և այդ հայտարարությունները պարբերական բնույթ ունեն: Բայց Իրան-Հայաստան «գազային» համագործակցությունը նման է բազմաթիվ անհայտներով հավասարման:

Ի դեպ, Իրան-Հայաստան գազամուղի պատմությունը խնդիրներով էլ սկսվեց: Իրան-Հայաստան գազատարի կառուցման պայմանագիրը կնքվեց 2004 թ., իսկ գազատարը շահագործման հանձնվեց 2007-ին: Նախատեսված էր, որ գազամուղի տրամագիծը պետք է լինի 1200 միլիմետր, սակայն Հայաստանը կարողացավ կառուցել միայն 700 միլիմետրանոց գազատար, որն անհրաժեշտ ճնշման պարագայում կարող է տարեկան առավելագույնը մոտ 2 մլրդ խմ գազ ապահովել, մոտավորապես այնքան, որքան սպառում է Հայաստանը մեկ տարում: Եվ այս ամենը, ինչպես մշտապես նշել են փորձագետները, Ռուսաստանի միջամտության պատճառով: Ինչևէ, գազատարը հանդիսավորությամբ բացվեց 2007 թ.՝ Հայաստանի և Իրանի նախագահների մասնակցությամբ:

Շահերը չեն համընկնում

Իրանական գազը Հայաստան արտահանելու հարցում Ռուսաստանը, բնական է, պետք է խոչընդոտի, դրա շարժառիթները կարծես հասկանալի են: Իրանը համարվում է Ռուսաստանից հետո երկրորդ խոշոր գազ արտահանող երկիրն աշխարհում: Այսինքն՝ Ռուսաստանի մրցակիցն է: Հետևաբար, Ռուսաստանին՝ որպես Հայաստան գազ ներմուծող միակ երկրի, ձեռնտու չէ Հայաստանի համար էներգետիկ այլընտրանքի առկայությունը:

Բացի այդ, Հայաստանը Իրանի պատուհանն է դեպի Վրաստան, իսկ այնտեղից՝ դեպի Արևելյան Եվրոպա: Համենայն դեպս իրանական կողմի պաշտոնյաները նման մտադրությունների մասին բարձրաձայնել են: Դեռևս նախանցյալ տարի իրանական կողմը հայտարարեց, որ նախատեսվում է տարեկան Իրանից Վրաստան արտահանել մինչև 500 մլն խմ գազ:

Նախքան գազամուղի կառուցումը, տարածաշրջանային որոշ երկրներ, մասնավորապես՝ Վրաստանը, ցանկություն էին հայտնել գնել իրանական գազը, եթե Հայաստանը համաձայներ դառնալ տարանցիկ երկիր: Անգամ փոքր տրամագծով գազատարով Իրանը հնարավորություն ունի տարեկան մոտ 2.3 մլրդ խմ գազ արտահանել Հայաստան, այսինքն՝ օրական 6 մլն խմ: Բայց ուշագրավ է, որ սկզբում օրական միայն 3 մլն խմ էր արտահանվում, իսկ ներկայումս, ինչպես նշվում է իրանական և հայկական կողմի պաշտոնական հայտարարություններում, 1 մլն խմ, այսինքն՝ օգտագործվում է գազատարի հնարավորության 20 տոկոսը միայն: Այսինքն՝ տեսականորեն հնարավոր է, որ Իրանը գազամուղով դեպի Հայաստան օրական 600 մլն խմ գազ արտահանի, որից 1 մլն խմ-ը կօգտագործի Հայաստանը, մնացածը կտարանցվի Վրաստան: Եթե, իհարկե, «Գազպրոմը» թույլ տա:

Հայաստանին հարմար գներով գազ մատակարարելու մասին խոսակցություններին ու իրանական տարբեր աստիճանի պաշտոնյաների ակնարկներին էլ հայկական կողմը միշտ արձագանքել է, թե Իրանը Հայաստանին ավելի ցածր գնով գազ չի մատակարարում, քան Հայաստանն այն ձեռք է բերում Ռուսաստանից: Իրանցի պաշտոնյաների վերջին ակնարկներին էլ պատասխանեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, թե Հայաստանն այս պահին գազի գնի ավելի մրցունակ առաջարկ չունի, քան ռուսականն է.

Հայաստանը Ռուսաստանից գազը ստանում է 1000 խմ-ը 150 դոլարով: Սա՝ պաշտոնապես: Իսկ իրականում ռուսական պետական «Գազպրոմ» ընկերությունն այդ գնով գազը մատակարարում է «Գազպրոմ Արմենիային», որը նույն «Գազպրոմ» ընկերության սեփականությունն է: Այլ կերպ ասած, Ռուսաստանը 150 դոլարով գազը վաճառում է իրեն պատկանող ընկերությանը, որն էլ շատ ավելի թանկ գնով՝ ավելի քան երկու անգամ թանկ, վաճառում է Հայաստանի սպառողներին: Եվ այս «ճարպկության» ֆոնին էլ մշտապես կշտամբանքով հիշեցնում է, թե տեսե՛ք, տեսե՛ք, ես Հայաստանին 150 դոլարով եմ գազ մատակարարում: Ի դեպ, Հայաստանին մատակարարվող գազի գինը կմնա անփոփոխ մինչև 2018 թվականի ավարտը:

Իրան-Հայաստան գազամուղն իրականում մեծ հնարավորություններ կարող է ընձեռել Հայաստանի տնտեսության զարգացման առումով, սակայն Ռուսաստանը հնարավոր բոլոր դեպքերում խոչընդոտում է այդ գազամուղի լիարժեք գործարկումը, քանի որ «Գազպրոմին» է պատկանում նախկին «Հայռուսգազարդի»՝ ներկայիս «Գազպրոմ Արմենիայի» 100 տոկոսը: Բացի այդ, 2013 թ. դեկտեմբերին ԱԺ-ն գումարեց արտահերթ նստաշրջան, որի ժամանակ այլ հարցերի շարքում քննարկվեցին նաև Հայաստանի կառավարության և «Գազպրոմ» ընկերության միջև դեկտեմբերի 2-ին կնքված աղմկահարույց համաձայնագրերը: Այդ համաձայնագրերով ամրագրվում էր նաև, որ Հայաստանը պարտավորվում է առաջիկա 30 տարիների ընթացքում միայն «Գազպրոմից» գազ գնել: Փաստորեն, եթե անգամ Հայաստանը որոշի Իրանից մատակարարվող գազի ծավալները մեծացնել, միևնույն է, դա անելու է «Գազպրոմ Արմենիայի» միջոցով:

Մյուս կողմից, բացի «Հայռուսգազարդն» ամբողջությամբ «Գազպրոմին» զիջելուց, թեև գազատարի կառուցման նախնական փուլում Հայաստանը հերքում էր խողովակաշարը Ռուսաստանին փոխանցելու մասին լուրերը, 2006 թ. պարզ դարձավ, որ պաշտոնական Երևանը համաձայնել է «Գազպրոմին» փոխանցել նաև Իրան-Հայաստան գազատարի մի հատվածը, որը, ըստ փորձագետների, կարող էր կենսական օղակ դառնալ էներգետիկ տարանցիկ ուղիներ փնտրող Եվրոպայի համար։ Փոխարենը «Գազպրոմը» Հայաստանին մատակարարվող գազի համար բավական շահավետ գին սահմանեց` խմ-ի դիմաց 110 դոլար, ինչը շուկայականից գրեթե երկու անգամ ցածր էր։ Մինչդեռ փորձագետները պնդում են, որ հիմնական շարժառիթը շուկայում «Գազպրոմի»՝ մոնոպոլիստ մնալու ցանկությունն էր: Իսկ 2015 թ. հունիսին մեր կառավարությունն արդեն «Գազպրոմ Արմենիային» վաճառեց գազամուղի մնացած 40 կիլոմետրանոց հատվածը: Այսինքն՝ ինչ բանակցություններ էլ վարեն Հայաստանն ու Իրանը գազի մատակարարման ուղղությամբ, ինչ գնով էլ Իրանը Հայաստանին գազ մատակարարի, ինչպիսի շահեկան ձևերով էլ Հայաստանը դրա դիմաց վճարի, միևնույն է, այդ ամենը հնարավոր չի լինի իրականացնել՝ շրջանցելով «Գազպրոմին» ու նրա դուստր ձեռնարկությանը՝ «Գազպրոմ Արմենիային»:






Մեկնաբանություններ - 1

albaker     11.03.2018 Ամուսինս եւ ես շատ վատ վարկեր ունեինք, երբ մենք խորը ֆինանսական իրավաբանների մեջ էինք, թե որքանով մենք դիմել էինք սնանկացմանը, քիչ գումար կամ գումար չունեինք, որպեսզի մեր աղջկան ուղարկեինք մեր քոլեջին, որը մենք չկարողացանք: Մենք վերահսկում ենք աշխատավարձի վարկերը (վարկային կազմակերպությունները), որոնք օգնել են մեզ նման մարդկանց, հիփոթեքային փոփոխություններ: Յուրաքանչյուր ընկերություն, որին մենք դիմել էինք, ցանկացել էինք 1000 դոլարից մինչեւ $ 2000 գումար, որը մենք չկարողացանք: Քանի որ մենք մտածում էինք, որ մենք ոչ մի հույս չունենք, որ վաճառել կամ կորցնել ձեր տունը փակելով: Այնուհետեւ ես հանդիպեցի տեղական ամսագրին եւ ծածկը Վարկային պարտատոմսերի կորպորացիան էր: Երեք հիմնական քայլերը. 1. Դուք ներկայացնում եք էլեկտրոնային հայտ: Էլ. Փոստ `albakerloanfirm@gmail.com 2. Ապահովել նույնականացման ճիշտ միջոցները, թե արդյոք ձեր քաղաքացին ունի նույնականացման քարտ կամ վարորդական իրավունք եւ բանկային հաշվի տեղեկություն: 3. Վարկը մշակվում, հաստատվում եւ փոխանցվում է: Երկար պատմությունը կրճատվել է, նրանք օգնություն են ստացել 4% ֆիքսված փոխարժեքով եւ փոփոխվել են վերանայված վճարումներով: Նրանք նաեւ իրենց դուստրերին տվեցին ուսանողական վարկ `ավարտելու իմ քոլեջի լիարժեք աշխատավարձը: Մենք աշխատել ենք Լասոնի վարկի հետ, որը նախազգուշացրել է մեզ ողջ աշխարհի առաջընթացի մասին: նա արեց բոլոր փաստաթղթերը, հեռախոսազանգերը եւ այլն: Նրանք դա արեցին եւ ստացանք, որ մենք ընդունում ենք: Երբ ես համաձայն եմ նրանց վարկային պայմաններին, եւ ես ներկայացրել եմ իմ բանկի մանրամասները, ես այդ ծառայությունների համար մատչելի գին եմ վճարել: Մենք չկարողացանք դա ստանալ որպես պարզ եւ մատչելի, քանի որ մեր վերափոխման գործընթացը մեր գիտելիքներով: Ես ժամանակ չունեի շնորհակալություն հայտնել ձեզ, ուստի շնորհակալություն հայտնեք: Ես չէի կարող ավելի լավ թիմ խնդրել: Ես վերամշակման մեջ եմ: Լավագույնը ձեզ համար, տեղափոխելով հիփոթեքային վարկը Եթե դուք մեզ նման խնդիր ունեք, դիմեք վարկային հաշվի կորպորացիային: Նրանք կարող են աշխատել: Հարգանքով, Տիմոթեոս եւ Մարիա Ընդունված է մարտի 2018-ին, Columbus, GA- ում
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: