Հայերեն   English   Русский  

Միգուցե մե՞նք էլ փորձենք դատարկվող բնակավայրերում տները «վաճառել» խորհրդանշական 1 դրամով


  
դիտումներ: 2300

2016 թ. ապրիլին համաշխարհային բոլոր լրատվամիջոցներն անդրադարձան իտալական Սարդինիա կղզում գտնվող Օլոլայի բնակավայրում 1 եվրոյով վաճառվող տների թեմային: Օլոլայի կոմունայի վարչակազմը որոշել էր պայքարել բնակավայրերի ամայանալու դեմ՝ տները վաճառելով 1 եվրոյով:

Բնակարանները, որոնք առաջարկում են ձեռք բերել հեքիաթային ցածր գնով, ավելի շատ ավերակներ են հիշեցնում: Ուստի տերերը պետք է նորոգման լուրջ ծախսեր անեն: Իսկ տների վերականգնումը պայմանագրի պարտադիր պայմանն է:

Բայց այս մի դրվագով իտալական գյուղերում հանդիպող երևույթը չավարտվեց: Հետագայում էլ հայտնի դարձավ, որ իտալական 3 գյուղ որոշել են վաճառել հինավուրց ու անտեսված տներն ընդամենը 1 եվրոյով։ Նոր սեփականատերերը, սակայն, ինչպես Օլոլայի դեպքում, պարտավորվում են վերանորոգել դրանք, ինչը կարող է 25.000 եվրո կազմել։ Նշվում է, որ եթե դրանք վերանորոգվեին և վերավաճառվեին, ապա արժեքը կկազմեր 2.000 եվրո մեկ քմ-ի համար։

Գյուղերի ղեկավարներն իրենց այս քայլով հույս ունեն, որ ուշադրություն կհրավիրեն հին պատմական տների և դրանց ոչ բարվոք վիճակի վրա, իսկ վաճառելով դրանք չնչին գումարով՝ հնարավորություն կտան նոր տերերին դրանց մասին հոգ տանել։ Գնորդները, փոխարենը, կստանան Սարդինիա կղզու արևելքում գտնվող Էթնա լեռան գեղեցիկ տեսարաններ ու չաղտոտված օդ շրջակա անտառներից։

Իտալիայի հեռավոր կոմունաներում, փաստորեն, նույնպես բնակավայրերի դատարկվելու խնդիրը սուր է: Ուստի որոշ կոմունաների, քաղաքների իշխանությունները հաճախ են դիմում տները խորհրդանշական գնով նոր բնակիչներին վաճառելու հնարքին, ինչպես իտալական մեկ այլ՝ Կարրեգա Լիգուրեի դեպքում: Իտալիայի այս լեռնային շրջանը համեմատաբար քիչ բնակեցվածներից է, ուստի քաղաքի իշխանությունները տները նվիրում են ցանկացողներին երկու պայմանով. առաջին՝ տները պետք է վերանորոգվեն էկոլոգիապես մաքուր նյութերով, երկրորդ՝ տան արտաքին տեսքը չպետք է էապես փոխվի:

Խորհրդանշական 1 եվրոյով վաճառվող տների տարբեր օրինակներ կարելի է նշել: Մի փոքր շրջայց կատարելով համացանցում՝ գտանք մի շարք այդպիսի եվրոպական բնակավայրեր, որտեղ նույնպես կարելի է տուն ձեռք բերել խորհրդանշական՝ 1 եվրոյով: Այս գործելակերպը տարածված է նաև Ֆրանսիայում: Օրինակ՝ Բելգիայի հետ սահմանին գտնվող ֆրանսիական Ռուբե փոքրիկ քաղաքում նույնպես տները վաճառվում են խորհրդանշական 1 եվրոյով: Այստեղ էլ պայմանն այն է, որ 1 եվրոյով տուն ձեռք բերողը պարտավոր է սեփական միջոցներով վերականգնել այն ու չվաճառել առնվազն 5 տարի: Այս ծրագրով էլ Ռուբեի իշխանությունները փորձում են նոր շունչ հաղորդել քաղաքին:

Հին տներին նոր ու գեղեցիկ տեսք տալու, դրանք կործանումից փրկելու նպատակով անցյալ տարի 1 եվրոյով տներ էին վաճառվում նաև Լիվերպուլի (Անգլիա) Էնֆիլդ շրջանում: Այստեղ վաճառքից առաջ տները վերականգնում են քաղաքային իշխանությունները՝ համապատասխան քաղաքի ընդհանուր ճարտարապետական կոնցեպտին, բայց վերականգնման ծախսերը պետք է հոգան այդ տները ձեռք բերողները: Սակայն այստեղ մի սահմանափակում կար. այս առաջարկը գործում է միայն Լիվերպուլում ապրող կամ աշխատող անձանց համար:

Տարածքի դատարկման խնդրին են բախվել նաև Եվրոպայից հազարավոր կիլոմետրեր հեռու՝ ծագող արևի երկրում: Ճապոնական Հոկկայդո կղզիների իշխանությունները բնակավայրերի դատարկման խնդիրը լուծելու նպատակով որոշել են անվճար հողատարածք բաժանել ցանկացողներին՝ պայմանով, որ 3 տարում այնտեղ տուն կառուցեն և տեղափոխվեն ապրելու:

Սա, պարզվում է, բավականին գրավիչ ու «աշխատող» հնարք է, որը հիմնականում երկու նպատակ ունի: Առաջին՝ բնակավայրերի դատարկվելու դեմ պայքարելու և այդ բնակավայրերին նոր շունչ հաղորդելու, երկրորդ՝ չօգտագործվող անշարժ գույքը, որը ժամանակի ընթացքում սկսում է քայքայվել, վերականգնելու, իր նպատակին ծառայեցնելու:

Բայց Իտալիայում ավելի հեռուն են գնացել: 2017 թ. սկզբին Իտալիայի մշակութային ժառանգության և տուրիզմի նախարարությունն ու պետական սեփականության գործակալությունը հայտարարեցին համատեղ ծրագրի մասին, որի համաձայն՝ Իտալիայի իշխանությունները պատրաստվում են ցանկացողներին բացարձակապես անվճար տրամադրել 103 հին, պատմական կառույցներ ու օբյեկտներ՝ ամրոցներ, վանական համալիրներ, աշտարակներ, հինավուրց կալվածքներ ու գինետներ և այլն: Այդ օբյեկտները ստանալու հայտ կարող էր ներկայացնել յուրաքանչյուր ցանկացող, բայց մի պայմանով, որ պետք է ռեստավրացիայի ենթարկի օբյեկտը, ինչպես նաև տեղանքը վերակառուցի այնպես, որ այդ օբյեկտը վերածվի տուրիստական օջախի: Ընդ որում, ծրագրի շրջանակներում 3 մլն եվրո օգնություն կտրամադրվի սթարթափներին՝ գործունեության առաջին երկու տարիներին կայանալու համար: Իհարկե, այդ կառույցները ամբողջությամբ նվեր չեն տրվում, այլ հանձնվում են վարձակալությամբ 9 տարով, ևս 9 տարի էլ կարելի է ժամկետը երկարաձգել: Որոշ դեպքերում, կախված նախագծից, ներդրումների չափից և բիզնեսի առանձնահատկություններից, այդ կառույցները կարող էին տրամադրվել նաև 50 տարի ժամկետով:

Այս ծրագրով էլ իտալական իշխանությունները մտադիր էին վերաբաշխել երկրի տուրիստական ուղղություններն ու հոսքերը՝ զբոսաշրջիկների նոր հոսքեր ուղղելով ավելի քիչ հայտնի տարածքներ: Ի դեպ, առաջիկա 2 տարիներին նախատեսվում էր ևս 200 նման պատմական օբյեկտներ տրամադրել մասնավոր ներդրողներին նույն պայմաններով: Իտալիան, պարզվում է, «ավանդական» տուրիստական ուղղությունների գերծանրաբեռնվածության խնդիր ունի, ինչը լրացուցիչ դժվարություններ է հարուցում տեղական ինքնակառավարման մարմինների համար:

Մենք նախկինում անդրադարձել ենք նաև այն նորությանը, որ Գերմանիայի Բրանդենբուրգ դաշնային տարածքում ոչ թե տուն, այլ մի ամբողջ ոչ մեծ բնակավայր էր աճուրդում վաճառվել 140 հազար եվրոյով: Ալվինե անվամբ այդ գյուղակը բնակեցված է ընդամենը 15 հոգով և զբաղեցնում է մոտ 16 հազար քմ կամ ընդամենը մոտ 1,6 հեկտար մակերես: Հատկանշական է ոչ թե այն, որ գյուղակը աճուրդի է հանվել ու վաճառվել մասնավոր անձի, այլ այն, որ մինչ աճուրդն այն պատկանել է մեկ այլ սեփականատիրոջ, որը, սակայն, չի կարողացել վճարել վարձերը: Այս գյուղակը գտնվում է Բեռլինից մոտ 100 կմ հեռավորության վրա, այնտեղ կան մի քանի բնակելի տներ, ավտոտնակներ, օժանդակ այլ շինություններ ու ենթակառուցվածքներ:

Հայկական իրականությունը

Այժմ դառնանք հայկական իրականությանը: Թե՛ զբոսաշրջիկներ գրավելու, թե՛ հեռավոր բնակավայրերի դատարկման , թե՛ նման բնակավայրերում անշարժ գույքի պահպանման խնդիրներ Հայաստանն էլ ունի: Բայց մեզ մոտ նման ծրագրեր չեն եղել, բացառությամբ Արցախում մի քանի տարի առաջ իրականացված վերաբնակեցման ծրագրի, որի ժամանակ Արցախում մշտական բնակություն հաստատել ցանկացողներին իշխանությունները տուն էին նվիրում, հող ու դեռ դրամաշնորհ էլ էին տալիս, որ նրանք զբաղվեն գյուղատնտեսությամբ:

Հայաստանում էլ քիչ չեն այնպիսի գյուղերը, որոնք շատ քիչ բնակչություն ունեն, բավականին «համեստ» միջոցներ, և ղեկավարները չեն կարողանում ինչպես հարկն է իրականացնել իրենց հիմնական գործառույթներն ու բնակիչներին ապահովել անհրաժեշտ ծառայություններով: Բնակիչներն էլ կամաց-կամաց հեռանում են ավելի խոշոր բնակավայրեր կամ քաղաքներ: «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգ» փաստաթղթի տվյալներով՝ մինչ խոշորացումը հանրապետությունում գոյություն ուներ 915 համայնք, որոնցից ամեն չորրորդ-հինգերորդն ունի մինչև 300 բնակիչ: Այդպիսի փոքրիկ գյուղական բնակավայրի օրինակ է Սյունիքի մարզի Քաշունին 27 բնակչով: Սյունիքի մարզում կան նաև գյուղեր, որոնք նախկինում բնակեցված են եղել, իսկ այսօր ամայի են:

Այն, որ մեր հեռավոր գյուղերն են դատարկվում՝ չափազանց մտահոգիչ է, մեր դեպքում դա ազգային անվտանգության խնդիր է:

Իտալիան զարգացած ու հարուստ երկիր է, գերտերություն: Ու եթե նրա լեռներում գտնվող ինչ-որ գյուղի բնակիչներ որոշում են թողնել իրենց գյուղն ու տեղափոխվել խոշոր քաղաքներ, դա Իտալիայի անվտանգությանը չի սպառնում: Իսկ փոքրիկ Հայաստանում, որն այնքան փոքր է ու որոշ հատվածներում այնքան նեղ, որ տեղի բոլոր բնակավայրերին հանգիստ կարելի է սահմանամերձ բնորոշումը տալ, գյուղերի դատարկվելը նշանակում է թուլացնել սահմանը: Էլ չասենք չզարգացող գյուղատնտեսության, երկրի տարածքների անհամաչափ զարգացման, պարենային ինքնաբավության խնդիրների մասին, որոնք հեռավոր գյուղերի դատարկվելու անխուսափելի հետևանքներից են: Այնպես որ արժե, որ մեր շատ բնակավայրերի համար էլ կիրառեն՝ «1 եվրոյի» հնարքը, տները նվիրեն ցանկացողներին որոշակի պայմաններով, իսկ եթե դրա հետ միասին նաև որոշակի արտոնություններ, օգնություն ու աջակցություն էլ տրամադրվի, էլ ավելի լավ:






Մեկնաբանություններ - 3

albaker     11.03.2018 Ամուսինս եւ ես շատ վատ վարկեր ունեինք, երբ մենք խորը ֆինանսական իրավաբանների մեջ էինք, թե որքանով մենք դիմել էինք սնանկացմանը, քիչ գումար կամ գումար չունեինք, որպեսզի մեր աղջկան ուղարկեինք մեր քոլեջին, որը մենք չկարողացանք: Մենք վերահսկում ենք աշխատավարձի վարկերը (վարկային կազմակերպությունները), որոնք օգնել են մեզ նման մարդկանց, հիփոթեքային փոփոխություններ: Յուրաքանչյուր ընկերություն, որին մենք դիմել էինք, ցանկացել էինք 1000 դոլարից մինչեւ $ 2000 գումար, որը մենք չկարողացանք: Քանի որ մենք մտածում էինք, որ մենք ոչ մի հույս չունենք, որ վաճառել կամ կորցնել ձեր տունը փակելով: Այնուհետեւ ես հանդիպեցի տեղական ամսագրին եւ ծածկը Վարկային պարտատոմսերի կորպորացիան էր: Երեք հիմնական քայլերը. 1. Դուք ներկայացնում եք էլեկտրոնային հայտ: Էլ. Փոստ `albakerloanfirm@gmail.com 2. Ապահովել նույնականացման ճիշտ միջոցները, թե արդյոք ձեր քաղաքացին ունի նույնականացման քարտ կամ վարորդական իրավունք եւ բանկային հաշվի տեղեկություն: 3. Վարկը մշակվում, հաստատվում եւ փոխանցվում է: Երկար պատմությունը կրճատվել է, նրանք օգնություն են ստացել 4% ֆիքսված փոխարժեքով եւ փոփոխվել են վերանայված վճարումներով: Նրանք նաեւ իրենց դուստրերին տվեցին ուսանողական վարկ `ավարտելու իմ քոլեջի լիարժեք աշխատավարձը: Մենք աշխատել ենք Լասոնի վարկի հետ, որը նախազգուշացրել է մեզ ողջ աշխարհի առաջընթացի մասին: նա արեց բոլոր փաստաթղթերը, հեռախոսազանգերը եւ այլն: Նրանք դա արեցին եւ ստացանք, որ մենք ընդունում ենք: Երբ ես համաձայն եմ նրանց վարկային պայմաններին, եւ ես ներկայացրել եմ իմ բանկի մանրամասները, ես այդ ծառայությունների համար մատչելի գին եմ վճարել: Մենք չկարողացանք դա ստանալ որպես պարզ եւ մատչելի, քանի որ մեր վերափոխման գործընթացը մեր գիտելիքներով: Ես ժամանակ չունեի շնորհակալություն հայտնել ձեզ, ուստի շնորհակալություն հայտնեք: Ես չէի կարող ավելի լավ թիմ խնդրել: Ես վերամշակման մեջ եմ: Լավագույնը ձեզ համար, տեղափոխելով հիփոթեքային վարկը Եթե դուք մեզ նման խնդիր ունեք, դիմեք վարկային հաշվի կորպորացիային: Նրանք կարող են աշխատել: Հարգանքով, Տիմոթեոս եւ Մարիա Ընդունված է մարտի 2018-ին, Columbus, GA- ում

Ջորջ     10.03.2018 Շատ լավ ծրագիր և կարելի է կիրառել մեր գյուղերում:

Ջորջ     10.03.2018 Շատ լավ ծրագիր և կարելի է կիրառել մեր գյուղերում:
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: