Հայերեն   English   Русский  

​Գեներն ու երեխաները


  
դիտումներ: 911

Առանձնահատկություններ, որոնք հորից են փոխանցվում երեխային

Գենետիկան՝ ծագումնաբանությունը, անկանխատեսելի ու միաժամանակ հետաքրքիր է: Չնայած ծնողների գեները գրեթե հավասարաչափ են ազդում երեխայի վրա, երբեմն փոքրիկը հորից կարող է ավելի շատ առանձնահատկություններ ժառանգաբար ստանալ, ընդ որում ոչ միայն արտաքին, այլև բնավորության գծեր:

Ներկայացնենք դրանցից մի քանիսը, որոնք երեխան հիմնականում ավելի հաճախ ժառանգում է հորից:

Աչքերի գույնը

Շագանակագույն կամ աչքերի սև գույնը գերիշխող է համարվում, իսկ բաց գույնը՝ մոխրագույնը, երկնագույնը կամ կանաչը դոնինանտ չեն: Եթե ծնողներից մեկն ունի դարչնագույն, իսկ մյուսը՝ բաց գույնի աչքեր, ապա երեխան մուգ աչքեր կունենա, իսկ եթե ոչ, ապա տարիքի հետ բաց գույնը կմգանա:

Սակայն բացառություններ լինում են, եթե աչքերի բաց գույն ունի հայրը, ապա մեծ է հավանականությունը, որ փոքրիկը կնմանվի հորը, եթե անգամ մոր աչքերը մուգ գույնի են:

Դեմքի համաչափությունը

Որքան էլ տարօրինակ է, դա ևս ժառանագականությամբ է պայմանավորված: Եթե ամուսնու կզակը սրաձև է, ունքերը՝ անհամաչափ կամ քիթը ծուռ, ուրեմն, ամենայն հավանականությամբ, երեխան նույնպես նման հատկություններ կունենա: Նման գերիշխող առանձնահատկություն է ականջների լոշտակությունը:

Այտերի փոսիկները

Այդ սիրունիկ առանձնահատկությունը կապված է դիմային մկանների տեղադրությունից ու դոմինանտ է համարվում: Ուստի, եթե հայրն ունի հստակ ընդգծված փոսիկներ, ապա մեծ է հավանականությունը, որ երեխան նույնպես փոսիկներ կունենա:

Ատամները

Ատամների ինչպես որակը, այնպես էլ ձևը պայմանավորված են ժառանգական գործոնով: Եթե հայրը բերանի խոռոչի խնդիրներ ունի, ատամների միջև արանքներ կան, ուրեմն, ամենայն հավանականությամբ, երեխան նմանատիպ խնդիրներ կունենա: Բարեբախտաբար ժամանակակից ատամնաբուժությունը նման թերությունները կարող է շտկել:

Մազերը

Մազերի գույնը, դրանց կառուցվածքը, խտությունը պայմանավորված է ժառանգականությամբ: Նույն գործոնով է պայմանավորված նաև ճաղատությունը՝ ալոպեցիան ու վաղաժամ ալեհերությունը: Եթե հոր մազերը մուգ գույնի են ու խիտ, ուրեմն, ըստ ամենայնի, երեխան նույնպես փարթամ մազեր կունենա: Եվ նույն տրամաբանությամբ, եթե հոր մազերը գանգուր են, ապա երեխան նույնպես գանգրամազ կլինի:

Ինտելեկտի մակարդակը

Մարդը զարգանում է ողջ կյանքի ընթացքում, սակայն ինտելեկտը պոտենցիալ ունի, որից ավելի բարձր թռչել պարզապես անհնար է: Գիտնականները համոզված են, որ այդ պոտենցիալը կախված է գենետիկայից, մասնավորապես՝ հոր գենից: Ուրեմն, եթե ձեր ամուսինը խելացի է, կարող եք համարել, որ ձեր փոքրիկի բախտը բերել է:

Մատնահետքերի գալարները

Պարզ է, որ ամեն մարդ առանձնահատուկ է իր մատնահետքով, բայց երբեմն երեխաների ու ծնողների մատնահետքերը նման են լինում, հատկապես՝ հոր ու որդու:

Շուրթերը

Գեներն են որոշում՝ հյութեղ, թե բարակ շուրթեր կունենան երեխաները: Եթե հոր շուրթերը ծավալեղ են, ուրեմն, ամենայն հավանականությամբ, երեխան նույնպես հյութեղ շուրթեր կունենա:

Բոյը

Այս դեպքում որոշիչ են երկու ծնողի գեները, սակայն հոր գենով է պայմանավորված, թե որքան բարձրահասակ կամ ցածրահասակ կլինի երեխան: Եթե հայրը բարձրահասակ է ու ձիգ, ապա, ամենայն հավանականությամբ, երեխաները նրան կնմանվեն կամ էլ մի քիչ ցածրահասակ, եթե մայրն է ցածրահասակ:

Երեխայի բոյի հաշվարկման բանաձև գոյություն ունի, որի համաձայն՝ հնարավոր է որոշել երեխայի բոյը. ծնողների բոյի տվյալները գումարվում են իրար, ապա բաժանվում 2-ի. եթե տղա է, ապա արդյունքին գումարվում է 5, իսկ աղջկա դեպքում այդ նիշից հանվում է 5:

Քաշը

Քաշն ու կառուցվածը նույնպես գենետիկայով են պայմանավորված: Եթե հայրը գիրանալու հակում ունի, ապա երեխաները, հատկապես՝ աղջիկները, նույնպես նման հակում կունենան:

Աթլետիկ կամ դասական մարմնակազմով հայրերը նման մարմնակազմով երեխաների հայր են դառնում:

Հումորի զգացում

Հումորի զգացումը ձեռքբերովի հատկանիշ է, սակայն սրախոսությունը ժառանգաբար է փոխանցվում ու հաճախ՝ հորից: Որպեսզի երեխան հումորի զգացում ունենա, պետք է նրա մեջ զարգացնել այդ հատկանիշը:

Դիրքը քնած ժամանակ

Հաճախ կարելի է լուսանկարներ տեսնել, օրինակ՝ համացանցում, թե ինչ նման դիրքով են քնած հայր ու որդի: Դա փաստում է, որ այս առանձնահատկությունը ևս պայմանավորված է գենետիկայով: Դրանով է պայմանավորված նաև երեխան արտույտ, թե բու կլինի:

Արևին փռշտալը

Ձեր ամուսինը պայծառ արևի տակ սկսում է փռշտա՞լ, այս հատկությունը կոչվում է լուսային փռշտոցի համախտանիշ ու դոմինանտ գիծ է, և շատ հավանական է, որ դա կփոխանցվի երեխային:

Ռիսկն ու ազարտը

Սա նույնպես գենետիկորեն փոխանցվող հատկություններ են, քանի որ իսկապես գոյություն ունի գեն, որը պատասխանատու է մարդու այդ հակման համար: Եթե հայրիկը սիրում է ռիսկը, ավանտյուրան, ադրենալինի պահանջ է զգում, ապա երեխան էլ կարող է այդ հատկությունները ժառանգել:






Մեկնաբանություններ - 1

albaker     11.03.2018 Ամուսինս եւ ես շատ վատ վարկեր ունեինք, երբ մենք խորը ֆինանսական իրավաբանների մեջ էինք, թե որքանով մենք դիմել էինք սնանկացմանը, քիչ գումար կամ գումար չունեինք, որպեսզի մեր աղջկան ուղարկեինք մեր քոլեջին, որը մենք չկարողացանք: Մենք վերահսկում ենք աշխատավարձի վարկերը (վարկային կազմակերպությունները), որոնք օգնել են մեզ նման մարդկանց, հիփոթեքային փոփոխություններ: Յուրաքանչյուր ընկերություն, որին մենք դիմել էինք, ցանկացել էինք 1000 դոլարից մինչեւ $ 2000 գումար, որը մենք չկարողացանք: Քանի որ մենք մտածում էինք, որ մենք ոչ մի հույս չունենք, որ վաճառել կամ կորցնել ձեր տունը փակելով: Այնուհետեւ ես հանդիպեցի տեղական ամսագրին եւ ծածկը Վարկային պարտատոմսերի կորպորացիան էր: Երեք հիմնական քայլերը. 1. Դուք ներկայացնում եք էլեկտրոնային հայտ: Էլ. Փոստ `albakerloanfirm@gmail.com 2. Ապահովել նույնականացման ճիշտ միջոցները, թե արդյոք ձեր քաղաքացին ունի նույնականացման քարտ կամ վարորդական իրավունք եւ բանկային հաշվի տեղեկություն: 3. Վարկը մշակվում, հաստատվում եւ փոխանցվում է: Երկար պատմությունը կրճատվել է, նրանք օգնություն են ստացել 4% ֆիքսված փոխարժեքով եւ փոփոխվել են վերանայված վճարումներով: Նրանք նաեւ իրենց դուստրերին տվեցին ուսանողական վարկ `ավարտելու իմ քոլեջի լիարժեք աշխատավարձը: Մենք աշխատել ենք Լասոնի վարկի հետ, որը նախազգուշացրել է մեզ ողջ աշխարհի առաջընթացի մասին: նա արեց բոլոր փաստաթղթերը, հեռախոսազանգերը եւ այլն: Նրանք դա արեցին եւ ստացանք, որ մենք ընդունում ենք: Երբ ես համաձայն եմ նրանց վարկային պայմաններին, եւ ես ներկայացրել եմ իմ բանկի մանրամասները, ես այդ ծառայությունների համար մատչելի գին եմ վճարել: Մենք չկարողացանք դա ստանալ որպես պարզ եւ մատչելի, քանի որ մեր վերափոխման գործընթացը մեր գիտելիքներով: Ես ժամանակ չունեի շնորհակալություն հայտնել ձեզ, ուստի շնորհակալություն հայտնեք: Ես չէի կարող ավելի լավ թիմ խնդրել: Ես վերամշակման մեջ եմ: Լավագույնը ձեզ համար, տեղափոխելով հիփոթեքային վարկը Եթե դուք մեզ նման խնդիր ունեք, դիմեք վարկային հաշվի կորպորացիային: Նրանք կարող են աշխատել: Հարգանքով, Տիմոթեոս եւ Մարիա Ընդունված է մարտի 2018-ին, Columbus, GA- ում
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: