Հայերեն   English   Русский  

​Նազիկ Ավդալյան. «Հայ կանայք մշտապես տարբերվել են իրենց առաքինությամբ, ուժով և պայքարի ձգտմամբ»


  
դիտումներ: 5370

Համաշխարհային սպորտի պատմության մեջ թերևս շատ չեն այն մարզուհիները, որոնք, ծանր վնասվածքից հետո վերադառնալով մրցահարթակ, վերստին դափնիներ են նվաճել: Աշխարհի (2009) և Եվրոպայի կրկնակի (2008, 2016) չեմպիոն Նազիկ Ավդալյանն իրավամբ դասվում է նրանց շարքը: Գյումրեցի ծանրորդուհու նվաճումները հայկական սպորտի պատմության փառահեղ էջերի անքակտելի մասն են:

«Անկախի» հետ զրույցում Նազիկ Ավդալյանը խոսում է մարզաձևի ընտրության, դժվարությունների, անցած ուղու, հաղթանակների բերկրանքի և կնոջ երջանկության մասին:

- Ծանրամարտից առաջ երկար տարիներ զբաղվել եմ ակրոբատիկայով` 4 տարեկանից սկսած: Հասուն տարիքում, քանի որ շատ էի սիրում սպորտը, ցանկացա անպայման շարունակել: Մարզիչս հուշեց, որ իմ տվյալներով կարող եմ հաջողության հասնել ծանրամարտում: Մարզումների ընթացքում սիրեցի մարզաձևը և հասկացա, որ իրոք կարող եմ:

2003 թվականին պարզապես որոշեցի փորձել՝ առանց մտածելու, որ բավական երկար ու դժվար, բայց միևնույն ժամանակ հիշարժան ու տպավորիչ ճանապարհ եմ անցնելու:

- Կարծիք կա, թե սպորտը կնոջը զրկում է կանացիությունից: Դուք Ձեր նրբագեղությամբ կոտրում եք բոլոր կարծրատիպերը:

- Յուրաքանչյուր կին բնությունից օժտված է կանացիությամբ: Անկախ ընտրած մասնագիտությունից՝ կինն ամեն տեղ կարող է լինել կանացի, նուրբ և քնքուշ:

Նազիկ Ավդալյան

Ամբողջ կյանքում սպորտի մեջ լինելով` մշտապես իմացել եմ, որ ծանրամարտը կամ որևէ այլ մարզաձև չի կարող զրկել կնոջը կանացիությունից ու նրբագեղությունից: Սպորտի միջոցով մարզուհիները փոքր-ինչ աթլետիկ կառուցվածք են ձեռք բերում, ինչը բացարձակ չի խանգարում կանացի լինելուն: Եթե կինը ֆիզիկապես ուժեղ է, չի նշանակում, թե կանացի չէ: Ես կարող եմ վստահ ասել, որ սպորտը դրական է անդրադառնում ցանկացած մարդու վրա: Սպորտը կոփում է մարդուն ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես: Սպորտի միջոցով մարզիկները ձեռք են բերում բնավորության դրական գծեր՝ անկոտրում կամք, պայքարի ոգի, կարողանում են կյանքի դժվարությունները հաղթահարել:

- Հաղթանակներով և նվաճումներով հարուստ մարզական ուղի եք անցել: Ձեր հաջողությունների շնորհիվ այսօր ունենք ծանրամարտով զբաղվող բազմաթիվ մարզուհիներ: Ո՞րն է հաջողության հասնելու Ձեր գրավականը:

- Մարզիկը պետք է համապատասխան բնավորություն ունենա սպորտով զբաղվելու համար: Կյանքը պայքար է, սպորտը` առավել ևս: Պետք է կարողանալ և՛ սպորտում, և՛ կյանքում դժվարություններից չընկճվել, նպատակասլաց և աշխատասեր լինել: Յուրաքանչյուր ոլորտում էլ հնարավոր է հաջողության հասնել, եթե մարդ ունի կամք և այնպիսի բնավորության գծեր, որոնք հարկավոր են առաջ գնալու համար:

Պետք է ինչ-որ բան զոհաբերել առաջինը լինելու, հաջողության հասնելու համար: Ցանկացած մարդ պետք է հասկանա, թե ինչ է ուզում և ինչի է պատրաստ հանուն նպատակի: Սպորտով զբաղվելիս պետք է տրամադրվել և միայն ու միայն մտածել մարզումների մասին: Կողմնակի մտքերը կարող են խանգարել: Պետք է կարողանալ կտրվել արտաքին աշխարհից և լիովին մտնել սպորտի մեջ: Օրինակ` երբեմն ընթերցանության ժամանակ չես կարողանում կենտրոնանալ և ընկալել բովանդակությունը, այդպես էլ սպորտում է, եթե վարժությունը կատարում ես և չես տրամադրվում, արդյունքն այն չի լինում, մկանը ճիշտ չի զարգանում:

- 2016 թվականին տևական ընդմիջումից հետո վերադառնալով մեծ սպորտ՝ մարզական սխրանք գործեցիք՝ կարիերայի ընթացքում երկրորդ անգամ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն: Ի՞նչը Ձեզ ստիպեց հաղթահարել դժվարությունները և հասնել հերթական նվաճմանը:

- Մշտապես ապրում եմ այն գիտակցությամբ, որ եթե ինչ-որ մեկը կարողացել է, ապա ես էլ կկարողանամ, իսկ եթե անգամ ոչ ոք մինչ այժմ չի արել դա, ապա առաջինը ես կլինեմ: Հաճախ կյանքում պատահում են գրեթե անիրական, անհնար թվացող դեպքեր և իրավիճակներ, որոնց հանդիպում են մարդիկ և կարողանում են հաղթահարել: Հարկավոր է ցանկություն, նպատակասլացություն և հավատ սեփական ուժերի նկատմամբ: Սակայն միևնույն ժամանակ չպետք է լինել չափից ավելի ինքնավստահ:

- Ձեր կյանքի կարևորագույն օրերից է նոյեմբերի 27-ը. 2009-ին հռչակվեցիք աշխարհի չեմպիոն, 2013-ին ծնվեց Ձեր որդին:

Նազիկ Ավդալյան

- Մինչ փոքրիկիս ծնունդը, 2009 թվականի նոյեմբերի 27-ն ինձ համար ամենակարևոր և հիշարժան օրն էր: Երկար տարիներ աշխատել եմ ու մարզվել, որ հասնեմ այդ նվաճմանը: Նշեմ նաև, որ ամուսնուս հետ հարաբերությունները սկսեցին խորանալ հենց այդ օրվանից հետո: Փոքրիկիս ծնունդից հետո ամեն ինչ փոխվեց: Այդ օրը հասկացա, թե որն է կյանքիս ամենամեծ բերկրանքը, անհամեմատելի նվաճումն ու ձեռքբերումը: Զարմանալի զուգադիպությամբ խորհրդանշական օր ստացվեց ինձ համար նոյեմբերի 27-ը:

- Որպես ծնող կցանկանա՞ք, որ Ձեր տղան ընտրի սպորտի ոլորտը:

- Յուրաքանչյուր ոլորտում հաջողության հասնելու համար հարկավոր է դժվարությունների միջով անցնել, փորձություններ հաղթահարել: Ամեն մասնագիտություն իր դժվար կողմերն ունի: Ինչ ճանապարհ էլ որ ընտրի տղաս, լինի սպորտ, արվեստ, գիտություն, միշտ էլ իր կողքին կլինեմ ու կաջակցեմ նրան: Ցանկացած ոլորտում հաջողությունը հենց այնպես չի տրվում, նվիրում և աշխատասիրություն է հարկավոր:

- Վերջերս պաշտոնապես հայտարարվեց Ձեր մարզական կարիերան ավարտելու մասին: Որոշ ժամանակ Դուք զբաղվել եք նաև մարզչական աշխատանքով: Ցանկություն ունե՞ք շարունակելու այդ գործունեությունը:

- Որոշ ժամանակ աշխատեցի կանանց պատանեկան և երիտասարդական հավաքականում որպես գլխավոր մարզիչ: Ընթացքում հասկացա, որ ուզում եմ և սիրում եմ կատարել այնպիսի աշխատանք, որ ինքս ինձ համար միայն պատասխանատու լինեմ: Բացի այդ, մարզչական աշխատանքը ժամանակատար է: Շատ դժվար է համատեղել սպորտն ու ընտանիքը: Հեռավորությունն ու կարոտը գործն ավելի են բարդացնում: Երբ որպես մարզիկ ենք հանդես գալիս, գիտենք, որ այդ ամենը ժամանակավոր է, իսկ մարզչական աշխատանքով պետք է տարիներ շարունակ զբաղվել: Որպես կին չեմ կարող այդ ժամանակը տրամադրել աշխատանքին և ոչ թե ընտանիքին:

- Ընթացքի մեջ գարնանային մեկամսյակն է՝ նվիրված կանանց: Սիրով շնորհավորում ենք Ձեզ:

- Շնորհակալ եմ: Ես նույնպես շնորհավորում եմ բոլոր կանանց և աղջիկներին: Հայ կանայք մշտապես տարբերվել են իրենց առաքինությամբ, ուժով և պայքարի ձգտմամբ: Անկախ մեկամսյակից՝ թող բոլորն առողջ լինեն, գնահատված ու սիրված, միշտ ժպտան և ունենան իրենց պատկերացրած երջանկությունը:

Անժելա ԲԵԳԼԱՐՅԱՆ






Մեկնաբանություններ - 1

albaker     11.03.2018 Ամուսինս եւ ես շատ վատ վարկեր ունեինք, երբ մենք խորը ֆինանսական իրավաբանների մեջ էինք, թե որքանով մենք դիմել էինք սնանկացմանը, քիչ գումար կամ գումար չունեինք, որպեսզի մեր աղջկան ուղարկեինք մեր քոլեջին, որը մենք չկարողացանք: Մենք վերահսկում ենք աշխատավարձի վարկերը (վարկային կազմակերպությունները), որոնք օգնել են մեզ նման մարդկանց, հիփոթեքային փոփոխություններ: Յուրաքանչյուր ընկերություն, որին մենք դիմել էինք, ցանկացել էինք 1000 դոլարից մինչեւ $ 2000 գումար, որը մենք չկարողացանք: Քանի որ մենք մտածում էինք, որ մենք ոչ մի հույս չունենք, որ վաճառել կամ կորցնել ձեր տունը փակելով: Այնուհետեւ ես հանդիպեցի տեղական ամսագրին եւ ծածկը Վարկային պարտատոմսերի կորպորացիան էր: Երեք հիմնական քայլերը. 1. Դուք ներկայացնում եք էլեկտրոնային հայտ: Էլ. Փոստ `albakerloanfirm@gmail.com 2. Ապահովել նույնականացման ճիշտ միջոցները, թե արդյոք ձեր քաղաքացին ունի նույնականացման քարտ կամ վարորդական իրավունք եւ բանկային հաշվի տեղեկություն: 3. Վարկը մշակվում, հաստատվում եւ փոխանցվում է: Երկար պատմությունը կրճատվել է, նրանք օգնություն են ստացել 4% ֆիքսված փոխարժեքով եւ փոփոխվել են վերանայված վճարումներով: Նրանք նաեւ իրենց դուստրերին տվեցին ուսանողական վարկ `ավարտելու իմ քոլեջի լիարժեք աշխատավարձը: Մենք աշխատել ենք Լասոնի վարկի հետ, որը նախազգուշացրել է մեզ ողջ աշխարհի առաջընթացի մասին: նա արեց բոլոր փաստաթղթերը, հեռախոսազանգերը եւ այլն: Նրանք դա արեցին եւ ստացանք, որ մենք ընդունում ենք: Երբ ես համաձայն եմ նրանց վարկային պայմաններին, եւ ես ներկայացրել եմ իմ բանկի մանրամասները, ես այդ ծառայությունների համար մատչելի գին եմ վճարել: Մենք չկարողացանք դա ստանալ որպես պարզ եւ մատչելի, քանի որ մեր վերափոխման գործընթացը մեր գիտելիքներով: Ես ժամանակ չունեի շնորհակալություն հայտնել ձեզ, ուստի շնորհակալություն հայտնեք: Ես չէի կարող ավելի լավ թիմ խնդրել: Ես վերամշակման մեջ եմ: Լավագույնը ձեզ համար, տեղափոխելով հիփոթեքային վարկը Եթե դուք մեզ նման խնդիր ունեք, դիմեք վարկային հաշվի կորպորացիային: Նրանք կարող են աշխատել: Հարգանքով, Տիմոթեոս եւ Մարիա Ընդունված է մարտի 2018-ին, Columbus, GA- ում
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: