Հայերեն   English   Русский  

46 ավտովթար հինգ օրում. զոհվել է 2, վիրավորվել՝ 74 մարդ


  
դիտումներ: 708

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 7-ից 12-ը հանրապետությունում արձանագրված սպանության 1 դեպքը բացահայտվել է, իսկ մարմնական վնասվածք հասցնելու 31 դեպքից բացահայտվել է 30-ը։

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 7 դեպք։

Բացահայտվել է գողության 48, խարդախության 9, կողոպուտի, խուլիգանության և գույքի դիտավորությամբ ոչնչացման 3-ական, անձի առևանգման 2, յուրացման, շորթման, ապօրինի ծառահատման, հարկերից խուսափելու և պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 6, սպանության և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք:

Անցած 5 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 46 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 74-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: