Հայերեն   English   Русский  

ԵՄ-ն վեց ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները


  
դիտումներ: 330

Եվրամիությունը կես տարով երկարաձգել է Ռուսաստանի 150 քաղաքացիների և 38 ռուսական ընկերությունների դեմ կիրառված պատժամիջոցները: Այս մասին հաղորդագրություն տարածել է ԵՄ Խորհրդի կայքը: Գրում է Gazeta.ru-ն:

«2018թ. մարտի 12-ին Խորհուրդը ևս 6 մասով` մինչև 2018թ. սեպտեմբերի 15-ը, երկարաձգել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու անկախությանը խոչընդոտող կամ սպառնացող գործողությունների պատճառով սահմանված սահմանափակող միջոցառումները», - նշվել է հայտարարության մեջ:

Նշվում է, որ այդ միջոցառումներով նախատեսվում են ակտիվների սառեցում և ԵՄ մուտք գործելու արգելք:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիությունը մեկ տարի երկարաձգել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի, ինչպես նաև նրա շրջապատի ներկայացուցիչների նկատմամբ կիրառված պատժամիջոցները:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: