Հայերեն   English   Русский  

ՀՀ-ում ՌԴ դեսպանն իր ծննդյան տարեդարձը նշել է Ջերմուկում. նրա տիկինը հիացած է Հայաստանի տեսարժան վայրերով


  
դիտումներ: 552

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի կինը` Լանա Ռամիշվիլին իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է հայաստանյան տեսարժան վայրերի լուսանկարներ:

Մարտի 11-ին` Իվան Վոլինկինի ծննդյան օրը, լինելով Ջերմուկում, նա իր հիացմունքն է հայտնել տեսարժան վայրերի առնչությամբ:

«Ուրախ եմ, որ մեկնելուց առաջ մեկ անգամ ևս հաջողվեց լինել Հայաստանի այս ամենագեղեցիկ վայրերից մեկում` Ջերմուկում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Լանա Ռամիշվիլին գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

Նա նկատել է, որ Արարատյան դաշտավայրում ծաղկել է ծիրանենին, սակայն Ջերմուկում ձմեռ է: Նա Ջերմուկից մեկնելիս անգամ ափսոսանքի խոսքեր է գրել այն առիթով, որ ստիպված է հրաժեշտ տալ նման գեղեցկությանը:

2018 թվականի մարտի 22-ի լրանում է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի պաշտոնավարման ժամկետը։

Ջերմուկ,Լանա Ռամիշվիլի

Ջերմուկ,Լանա Ռամիշվիլի

Ջերմուկ

Ջերմուկ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: