Հայերեն   English   Русский  

Մահացել է Givenchy ֆրանսիական նորաձևության տան հիմնադիր Յուբեր դե Ժիվանշին


  
դիտումներ: 758

Հայտնի ֆրանսիացի դիզայներ Յուբեր դե Ժիվանշին մարտի 12-ին մահացել է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Sun պարբերականը, Givenchy հայտնի ֆրանսիական նորաձևության տան հիմնադրի մահը վրա է հասել քնի մեջ 91 տարեկանում:

Նրա մահվան մասին հայտնել է դիզայներ Ֆիլիպ Վենեն: «Մեծ վշտով տեղեկացնում ենք, որ Յուբեր դե Ժիվանշին մահացել է»,- նշել է նա՝ հայտնելով, որ հարազատները կիսում են կորստի ցավը:

Ժիվանշին ծնվել է1927 թվականի փետրվարի 21-ին: 1952 թվականին հիմնել է Givenchy նորաձևության տունը, որը զգեստներ է մոդելավորել հայտնի շատ դեմքերի համար, ինչպես օսկարակիր դերասանուհի Օդրի Հեփբերնը կամ ԱՄՆ Առաջին տիկին Ջեքի Քենեդին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: