Հայերեն   English   Русский  

​Կալիֆորնիայում 16-ամյա տղան անօթևաններին աշխատանք է տրամադրում


  
դիտումներ: 373

Սան Դիեգոյում 16-ամյա Քեվին Բարբերը օգնում է անօթևան կանանց և տղամարդկանց գումար աշխատել և կացարաններ ստանալ՝ համայնքի աղբի և փլատակների մաքնման աշխատանքներ կատարելով:

Անչափահասը ոգեշնչվել է Ալբուաքիում (Նյու Մեխիկո) արված TED Talk տեսանյութից և որոշել է նույնպիսի ծրագիր իրագործել նաև իր քաղաքում:

Հասնելով տեղական ինքնակառավարման մարմիններին և քաղաքային խորհրդին Քեվինի ծրագիրը հավանության է արժանացել:

CNN-ը հայտնում է, որ Սան Դիոգոյի պաշտոնյաները և տեղական քաղաքական գործիչները հայտարարում են, որ ֆինանսավորելու են ծրագրի առաջընթացն ապահովելու համար: Այժմ մասնակիցներին վճարվում է ժամը 11.50 դոլար:

Քեվինի մայրիկը՝ Կարոլինը այնքան վստահ էր որդու ուժերին, որ նրան աջակցելու համար ներդրել է նաև իր սեփական գումարը ծրագրի շրջանակեներում:

Բացի այդ անցկացվում է նաև GoFundMe քարոզարշավը, որի արդյունքում գումարը 6,530 դոլարից հասել է 80,000-ի:

Ծրագրին մասնակցում են նաև բազմաթիվ կամավորականներ:

Ծրագիրը անվանակոչվել է ''Wheels for Change'' և արդեն թողել է իր դրական ազդեցությունը քաղաքացիների վրա: Սյուզան Գրահամը, օրինակ, ով աշխատանքից առաջ նույնիսկ ինքնասպանության միտք էր ունեցել, աշխատելու օրվանից 7 օր անց պարգևատրվել է բնակարանով քաղաքում:

Անօթևաններին տեղափոխում են քաղաքի տարբեր վայրեր և նշանակում մի որոշակի տարածք մաքրելու համար:

CNN- ի հաղորդմամբ աշխատանքի համար հերթագրվողների թիվն օրեցօր ավելանում է:

Նմանատիպ ծրագիր պլանավորվում է իրականացնել Միացյալ Նահանգների ողջ տարածքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: