Հայերեն   English   Русский  

​Հակառակորդը կրակել է Այգեպարի դիրքերի վրա


  
դիտումներ: 224

Ադրբեջանական զինուժը կիրակի երեկոյան կրակել է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ։

Մեր թղթակցի հետ զրույցում լուրը հաստատել են Այգեպարի բնակիչները։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Մեր տեղեկություններով, մյուս գյուղերի, մոտակա հենակետերի ուղղությամբ կրակոցներ չեն եղել։ Չինարիում ևս իրավիճակը հանգիստ է ։ Գյուղապետ Սամվել Սաղոյանի խոսքով, արդեն մի քանի ամիս է՝ կրակոցներ չկան։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: