Հայերեն   English   Русский  

​Զուգընկերոջ հետ երկար տարիների կյանքը փոխում է ձեր աշխարհայացքը


  
դիտումներ: 716

«Երկուսի ուժը» գրքի հեղինակ Ջոշուա վոլֆ Շենկը կարծում է,որ սերտ հարաբերությունները կարող են լիովին փոխել զույգերի մտածելակերպն ու ապրելաոճը:

Հոգեբանները երկար տարիներ միասին ապրող զույգերի մոտ նկատել են հետևյալ առանձնահատկությունները:

1. Զույգը ձեռք է բերում իր սեփական լեզուն:

Շենկը կարծում է, այս «ներքին լեզուն» առաջին նշանն է այն բանi, որ զույգը ներդաշնակ է: Տեխասի համալսարանի պրոֆեսոր Ռոբերթ Հուփերը կարծում է, որ ներքին լեզուն օգնում է խորացնել կապը զույգի միջև:

Օհիոյի պետական համալսարանի հոգեբան Քերոլ Բրյուսը գրում է, որ «ներքին լեզուն» կարող է ներառել կատակներ և մականուններ: Նա կարծում է, որ որքան հաճախ է զույգն օգտագործում գաղտնի բառեր և արտահայտություններ, այքան երջանիկ է:

2. Կորցնում է ներքին «գրաքննությունը»:

Ընկերների, օտարների, նույնիսկ շատ մոտ ընկերների հետ խոսելաոճը միանգամայն տարբերվում է զուգընկերոջ հետ խոսելաոճից:

Ուրիշների հետ խոսելիս դուք «գրաքննության» եք ենթարկում Ձեր խոսքը: Իսկ զուգընկերոջ հետ զրուցելիս միանգամայն ազատ եք և անկաշկանդ:

3. Զույգը սկսում է նմանվել միմյանց:

Հոգեբան Ռոբերտ Զայոնկը իր 1987թ-ին արված ուսումնասիության արդյունքում պարզել է, որ կա շատ ակնհայտ պատճառ, որի արդյունքւմ ամուսնական զույգերը սկսում են նմանվել իրար, և դա այն է, զույգերը տարիների ընթացքում սկսում են հաճախ օգտագործել միևնույն մկանները ինչը հանգեցնում է ֆիզիկական նմանության:

4. Հնչում է միանման:

Շենկը գրում է, որ իրենց անձնական բառապաշարն ունենալուց բացի, զույգերը տարիների ընթացքում սկսում են խոսել նույնկերպ:

Հոգեբանները այս երևույթը կոչում են «էմոցիոնալ վարակում»:

Երկար տարիներ միասին անցկացնելով զույգը սկսում է ընդօրինակել միմյանց խոսքի ձևը, միմիկան, շեշտադրությունը և դադարի չափը բառերի և նախադասությունների միջև:

5. Ամուսիններն ընդօրինակում են նաև միմյանց մարմնի լեզուն:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ տարիների ընթացքում զույգերն ընդօրինակում են միմյանց մարմնի լեզուն և հատկապես հայացքը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: