Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ի կոնգրեսում Թրամփի նախընտրական քարոզարշավի և ՌԴ-ի միջև կապ չեն գտել


  
դիտումներ: 196

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հետախուզական կոմիտեն Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի և Ռուսաստանի միջև կապ չի գտել: Այդ մասին հայտնում է The Hill պարբերականը` հղում անելով կոնգրեսական Մայք Քոնուեյին: Գրում է Russian.rt.com-ը:

Կոմիտեն ավարտում է 2016թ. ընտրություններից առաջ Ռուսաստանի և Թրամփի նախընտրական քարոզարշավի միջև գործով հետաքննությունը: Պարբերականի տվյալներով` 150 էջից բաղկացած զեկույցը կոմիտեում կքննարկվի մարտի 13-ին:

«Մենք դավադրության ապացույցներ չենք գտել: Հայտնաբերել ենք, այսպես կոչված, որոշ վատ որոշումներ, անտեղին հանդիպումներ, հանդիպումների վերաբերյալ անպատեհ որոշումներ, սակայն միայն Թոմ Քլենսին կարող էր օգտվել այդ ոչ դիտավորյալ շփումների, հանդիպումների շարքից և այլ հնարավոր ամեն ինչից ու դրանցից լրտեսական թրիլեր հորինել», - ասել է Քոնուեյը:

Նա նաև ընդգծել է, որ այդ գործով հարցաքննություններն ամբողջովին դադարեցված են: Ավելի վաղ հաղրոդվել էր, որ Թրամփի նախկին խորհրդականը կպատմի Ռուսաստանի հետ նրա կապերի մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: