Հայերեն   English   Русский  

Կդադարեցվի Արագածոտնի մարզի ջրամատակարարումը


  
դիտումներ: 271

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, մարտի 13-ին կդադարեցվի Արագածոտնի մարզի ջրամատակարարումը։

Մասնավորապես, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

  • Ժամը 10։00-18։00 Աշտարակ քաղաքի՝ Արայի, Գիտավան-1 և Գիտավան-2 թաղամասերի և Ալ. Մանուկյան, Տիգրան Մեծի փողոցների,
  • Ժամը 14:00-20:00 Աշտարակ քաղաքի՝ Մուղնի թաղամասի և Կարբի համայնքի:
  • Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:





    Մեկնաբանել
    Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: