Հայերեն   English   Русский  

​ԱՀԿ.Էբոլայի տենդից 7588 մարդ է մահացել


  
դիտումներ: 1615

Էբոլայի տենդից վախճանվածների թիվը հասել է 7588-ի, 19497 վարակված կա, վկայում են ԱՀԿ-ի հրապարակած տվյալները:

Վարակի դեպքերը 7 երկրներում են արձանագրվել. Գվինեա, Լիբերիա, Սյերա-Լեոնե, Մալի, Սենեգալ, Իսպանիա ու ԱՄՆ:

Ամենամեծ թվով զոհեր եղել են Լիբերիայում` 3384, իսկ այս երկրում վարակվածների թիվը 7862 է : Սյերա-Լեոնեում 2582 մարդ է մահացել, 9004-ը` վարակվել են: Գվինեայում 1607 զոհ է եղել, վարակվածների թիվը հասել է 2597-ի: ԱՀԿ-ի տվյալներով, Լիբերիայում վարակման մակարդակը նվազում է , Սյերա Լեոնեում նոր դեպքերի աճը նույնպես նվազել է, իսկ Գվինեայում համաճարակային պատկերը գնահատվում է որպես “տատանվող”:

Մյուս 5 երկրներում հիվանդության դեպքերը շատ չեն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: