Հայերեն   English   Русский  

Գերագույն ռադայում հայտարարել են, որ Սավչենկոն փախել է Ռուսաստան


  
դիտումներ: 303

Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոն կարող էր փախչել Ռուսաստան: Այդ մասին LB.ua պորտալին հայտնել է «Ժողովրդական ճակատ» խմբակցության ղեկավարի տեղակալ Անդրեյ Տետերուկը Գրում է Russian.rt.com-ը:

«Որպես քաղաքացի, այլ ոչ թե կուսակցության անդամ, հավաստիացնում եմ, որ Նադեժդա Սավչենկոն Ստրասբուրգում չի գտնվում, այլ ագրեսոր երկրի տարածքում: ԵԽԽՎ փոխնախագահ Վլադիմիր Արյեը հաստատել է, որ նա Ուկրաինայի պատվիրակության կազմում չէ», - ասել է նա:

Միևնույն ժամանակ, պատգամավորը չի բացառել, որ Սավչենկոն կարող էր հեռանալ Ուկրաինայից` «Սպայական կորպուս» գերիների ազատ արձակման կենտրոնի ղեկավար Վլադիմիր Ռուբանի ձերբակալության պատճառով:

Քաղաքական գործչի մամուլի ծառայության տվյալներով` Սավչենկոն աշխատանքային այցով գտնվում է ԵԽԽՎ-ում:

Ավելի վաղ Գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն հայտարարել էր, որ Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը Սավչենկոյին Ռուբենի գործով հարցաքննության է կանչել, որին կասկածում են Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: