Հայերեն   English   Русский  

Ամբողջ Ամերիկան քննարկում է Անջելինա Ջոլիի սենսացիոն հայտարարությունը


  
դիտումներ: 1032

Հոլիվուդյան դերասանուհին նոր մանրամասներ է պատմել իր ընտանեկան կյանքից

Իր վերջին հարցազրույցի ընթացքում 42-ամյա դերասանուհին պատմել է, որ փորձում է երբեք ժամանակ չթողնել իր համար: Անջելինա Ջոլիի խոսքերով` նույնիսկ լոգանք ընդունում է երեխաներից որևէ մեկի ներկայությամբ: Հոլիվուդյան աստղն ընդգծել է, որ նման կերպ դատարկություն չի զգում, թեև հանգիստ իրեն ևս երբեք չի զգում: Գրում է Elle.ru-ն:

«Ես իսկապես երբեք չեմ հանգստանում, զարմանում եմ, երբ մարդիկ ասում են, որպեսզի «հանգստանամ»: Ես այն մայրերից մեկն եմ, որոնք միշտ զբաղված են իրենց երեխաներով, ես անգամ լոգանք ընդունում եմ երեխաներից մեկի ներկայությամբ: Ես ուզում եմ նրանց կարեկցողություն սովորեցնել և իմ օրինակով ցույց եմ տալիս, թե որքան կարևոր է ուրիշների մասին հոգ տանելը: Եվ միանշանակ եսասեր չլինել», - խոստովանել է Ջոլին:

Ջոլիի հակասական հայտարարությունը ցնցել է ամերիկյան հասարակությանը, որը անմիջապես դատապարտել է Անջելինայի դաստիարակչական մեթոդները: Համացանցի օգտատերերը նշել են, որ այդ կերպ դերասանուհին երեխաների հետ հոգեբանական սահմաններ չի կառուցում, ինչն անկասկած բացասաբար կանդրադառնա նրանց վրա:

Հիշեցնենք, որ այժմ Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի ամուսնալուծության գործընթացը դեռևս շարունակվում է: Ջոլին և Փիթը հաճախ վիճում են իրենց երեխաների դաստիարակության հարցում դերասանուհու ընտրած մեթոդների պատճառով:

Ներկայումս դատարանի որոշմամբ, երեխաները ապրում են իրենց մայրիկի հետ, իսկ այդ հանգամանքը դուր չի գալիս Փիթին, որն ամեն կերպ փորձում է հասնել երեխաների համատեղ խնամակալությանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: