Հայերեն   English   Русский  

Մեյն ու Մակրոնը պայմանավորվել են արձագանքել Ռուսաստանի «ագրեսիվ պահվածքին»


  
դիտումներ: 196

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մայը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պայմանավորվել են դաշնակիցների հետ շարունակել արձագանքել Ռուսաստանի «ագրեսիվ պահվածքին»: Այդ մասին տեղեկացրել են Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակից: Գրում է Russian.rt.com-ը:

«Վարչապետը խոսել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ և տեղեկացրել նրան Սոլիսբերիում տեղի ունեցած միջադեպի շուրջ իրավիճակի վերաբերյալ վերջին լուրերին», - նշվել է հայտարարության մեջ:

Ինչպես նշվել է, Մեյը պատմել է բրիտանական կառավարության եզրակացության մասին, որի համաձայն «մեծ հավանականությամբ» Ռուսաստանը պատասխանատու է Սկրիպալի և նրա դստեր նկատմամբ գործողությունների համար:

Բացի այդ կողմերը «քննարկել են Ռուսաստանի ագրեսիվ վարքի ավելի լայն պատկերը և համաձայնվել, որ ավելի կարևոր կլինի դաշնակիցների հետ միասին արձագանքել դրանց»:

Ավելի վաղ Թերեզա Մեյը հայտարարել էր Սերգեյ և Յուլիա Սկրիպալների թունավորման մեջ Ռուսաստանի ներգրավվածության «մեծ հավանականության մասին»:

Իսկ Ռուսաստանի ԱԳՆ-ում Մեյի ելույթը «բրիտանական խորհրդարանում կրկեսային շոու» էին անվանել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: