Հայերեն   English   Русский  

Իրաքի հյուսիսում մզկիթ են պայթեցրել


  
դիտումներ: 280

Նախօրեին գիշերն Իրաքում ահաբեկիչները հյուսիսային Սալահ էդ Դին գավառում գտնվող բնակավայրերից մեկում մզկիթ են պայթեցրել: Մզկիթի շենքը վնասվել է, սակայն ահաբեկչության արդյունքում զոհեր չեն գրանցվել: Գրում է Vesti.ru-ն:

Ներկայումս դեպքի վայրը շրջափակված է, ոստիկանությունը միջադեպի առնչությամբ հետաքննություն է սկսել: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով` պայթյունի մեջ ներգրավված կարող են լինել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները:

2014 թ. ահաբեկիչներին հաջողվել էր գրավել երկրի տարածքի մի մասը, իսկ Մոսուլը ճանաչվել էր «խալիֆայության» մայրաքաղաք, սակայն 2015 թ. Իրաքի իշխանությունները միջազգային կոալիցիայի աջակցությամբ այդ տարածքներն ահաբեկիչներից ազատագրելու նպատակով գործողություններ սկսեցին:

2017 թ. դեկտեմբերին Իրաքի վարչապետ Հեյդար Ալ Աբադին հայտարարեց երկրում ԻՊ-ի վերջնական պարտության մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: