Հայերեն   English   Русский  

Հայաստանի Հանրապետության հարյուրամյակին նվիրված համերգը Քուվեյթում


  
դիտումներ: 712

Քուվեյթում ՀՀ դեսպանության և Քուվեյթի Պետության Մշակությի, արվեստի և գրականության ազգային խորհրդի համագործակցությամբ «Աբդուլ Հուսեին Աբդուլռեդա» սրահում

տեղի ունեցավ հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անվան պետական լարային քառյակի համերգը:


Միջոցառմանը ներկա էին Մշակությի, արվեստի և գրականության ազգային խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալ, դոկտոր Բադր Ալ-Դուէյշը, Քուվեյթի և շրջակայից թեմի առաջնորդ Տեր Մասիս Զոփույանը, Քուվեյթում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, քուվեյթահայ համայնքի ներկայացուցիչներ, քուվեյթցի և օտարերկրացի հյուրեր։

Հանդես գալով բացման խոսքով՝ Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը նշեց․ «Հազարամյակների պատմություն ունեցող և պետականության տարբեր ձևաչափեր ապրած մեր երկիրն այս տարի Հայաստանում և Սփյուռքում նշում է Հայաստանի Հանրապետության հարյուրամյակը: Այս հոբելյանին նվիրված տարաբնույթ միջոցառումների շարքը սկսում ենք համերգային ծրագրով՝ ներկայացնելով մեր հարուստ մշակութային ժառանգությունյից մի պատառիկ: Համոզված եմ, որ մշակութային երկխոսությունը ժողովուրդների փոխըմբռնման լավագույն հարթակն է»:

Դեսպան Բադեյանը շնորհակալություն հայտնեց Քուվեյթի Մշակույթի, արվեստի և գրականության ազգային խորհրդի գլխավոր քարտուղարությանը՝ ի դեմս դոկտոր Բադր Ալ-Դուէյշի, համերգի կազմակերպչական աշխատանքներին ցուցաբերած բարձր աջակցության համար:

Տեղեկանք. Քուվեյթի Մշակույթի, արվեստի և գրականության ազգային խորհրդի գլխավոր քարտուղարությանը փաստացի կատարում է մշակույթի նախարարության դերը՝ վերջինիս բացակայության պատճառով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: