Հայերեն   English   Русский  

Դոնալդ Թրամփը` իր դավաճանությունների ֆոնին սկանդալից հետո կնոջ հետ հարաբերությունների մասին


  
դիտումներ: 335

Արևմտյան լրատվամիջոցներում վերջին շրջանում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ենթադրյալ դավաճանությունների մասին պարբերաբար հայտնվող տեղեկություններից հետո վերջինիս հարաբերությունները կնոջ` Մելանիայի հետ զգալիորեն լարվել են: Գրում է Spletnik.ru-ն:

Ընդ որում` ԱՄՆ-ի առաջին տիկինն անգամ չէր էլ փորձում հասարակության առաջ թաքցնել ընտանիքում առկա լուրջ խնդիրները: Սակայն չնայած այդ հանգամանքին` Մելանիա Թրամփը պաշտոնական ընդունելությունների ժամանակ արժանապատվորեն էր դրսևորում իրեն և փորձում յուրաքանչյուր անգամ լավագույնս ներկայանալ դրանց շրջանակներում:

Իսկ ԱՄՆ-ի նախագահը չէր կարող դա չնկատել: Օրեր առաջ Փենսիլվանիայում ելույթի ընթացքում Դոնալդ Թրամփը գովել է կնոջը և ընդգծել, որ նրա համար չափազանց բարդ ժամանակաշրջան է ամուսնու և պոռնոաստղ Սթորմի Դենիելսի դավաճությունների մասին տարածվող տեղեկությունների պատճառով:

«Կարծում եք նրա կյանքը հե՞շտ է: Ամենևին էլ ոչ: Նա հիասքանչ առաջին տիկին է», - կրկնել է Թրամփը մի քանի անգամ շարունակ` ընդգծելով կնոջ մեծ ներդրումը օփիոիդային համաճարակի դեմ պայքարում:

Իսկ պոռնոաստղ Սթորմի Դենիելսը պատրաստվում է մոտ ապագայում հարցազրույց տալ լրագրող Անդերսոն Կուպերին և մանրամասներ պատմել Դոնալդ Թրամփի հետ ունեցած սիրավեպի մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: