Հայերեն   English   Русский  

Թրամփը հայտնել է Ռեքս Թիլերսոնին աշխատանքից հեռացնելու մասին


  
դիտումներ: 362

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին աշխատանքից հեռացնելու որոշման մասին:

Այդ մասին Թրամփը հայտնել է թվիթերյան իր միկրոբլոգում: Գրում է Gazeta.ru-ն:

Գրառման մեջ Թրամփը շնորհակալություն է հայտնել Թիլերսոնին և նշել նոր պետքարտուղարի անունը: Պետքարտուղարի պաշտոնում Ռեքս Թիլերսոնին կփոխարինի ԿՀՎ-ի տնօերն Մայք Պոմպեոն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռեքս Թիլերսոնը հայտարարել էր, որ Ռուսաստանը ամենայն հավանականությամբ պատասխանատու է Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին և նրա դստերը թունավորելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: