Հայերեն   English   Русский  

Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում


  
դիտումներ: 374

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի մարտի 14-ին Երևան քաղաքի Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Նշված խաչմերուկում տեղադրված 3.1՝ «Մուտքն արգելվում է», 3.18.1՝ «Աջ շրջադարձն արգելվում է», 3.18.2՝ «Ձախ շրջադարձն արգելվում է», 3.27՝ «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանները և 8.5.4՝ «Գործողության ժամանակ (11.00−24.00)» ցուցանակները՝ որոնք ձմռան ամիսներին ժամանակավորապես փակված էին ծածկոցներով, մարտի 14-ից կվերաբացվեն և կսկսեն գործել նախկինի պես:

Հիշեցնում ենք, որ Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերահսկվում է տեսանկարահանող սարքերի միջոցով:


ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: