Հայերեն   English   Русский  

​Ձախլիկներն ավելի խելացի են


  
դիտումներ: 386

Հնչում են բազմաթիվ կարծիքներ ձախլիկների մասին:

Որոշ ուսումնասիություններ ցույց են տալիս, որ ձախլիկներն ավելի երիտասարդ են մահանում, նրանց ավելի բնորոշ է հանցավոր վարքը, կա նույնիսկ այնպիսի կարծիք, որ նրանք առավել հակված են խմելու:

Թեև այս պնդումները մեծապես վիճարկելի են, բայց կա նաև մի այնպիսի կարծիք, որի համաձայն ձախլիներն ավելի խելացի են և նրանց մեջ կարող են լինել նաև հանճարներ:

IFL Science-ը վերանայել է իր ուսումնասիությունները մարդու աջլիկ կամ ձախլիկ լինելու հետ կապված:

Մասնագտները բացատրում են, որ ձեռքի գործառույթը ուղեղի ֆունկցիայի դրսևորումն է: Ակնհայտորեն ձախլիկների մոտ ուղեղի աջ կողմը ավելի մեծ է ինչը դրական է ազդում մտավոր վերարտադրման ֆունկցիայի վրա:

Բացի այդ նրանց մոտ ուժեղ է կապը ուղեղի երկու կիսագնդերի միջև, որի արդյունքում նրանց մոտ տեղեկատվության ընկալումն ավելի արագ է տեղի ունենում քան աջլիկների մոտ:

IFL science-ն անցկացրել է մաթեմատիկական հմտությունները գնահատող թեստ 2300 աջլիկ և ձախլիկ ուսանողների շրջանում և արդյունքները ցույց են տվել, որ հեշտ մաթենատիկական լուծումների դեպքում աջլիկները և ձախլիկները հավասար են, սակայն բարդ լուծումների դեպքում ձախլիկներն ունեն բացահայտ առավելություն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: