Հայերեն   English   Русский  

Կայացավ «Ֆուտբոլը Բարեկամության Համար 2018» ծրագրի Հայաստանի ներկայացուցչի ընտրությունը


  
դիտումներ: 398

Հայաստանն այս տարի ևս կմասնակցի «Ֆուտբոլը բարեկամության համար» ծրագրին, որը ստեղծվել է «Գազպրոմ» ընկերության կողմից 2013 թվականին: Ծրագրի հիմնական արժեքներն են ընկերությունը, հավասարությունը, առողջությունը, արդարությունը, խաղաղությունը, նվիրվածությունը, հաղթանակը, ավանդույթները և պատիվը:

Ծրագրի մասնակիցներն են պատանի ֆուտբոլիստները, ինչպես նաև պատանի լրագրողները: Հինգ տարվա ընթացքում ծրագրին մասնակցել է 3,7 հազար պատանի: 2018 թվականին ծրագրի մասնակից են լինելու 211 երկրների և տարածաշրջանների ներկայացուցիչներ:

Վիճակահանության արդյունքում կազմավորվել է 32 թիմ: Յուրաքանչյուր թիմում լինելու է մեկական երկրի ներկայացուցիչ մեկ դիրքի համար (դարպասապահ, պաշտպան, կիսապաշտպան, հարձակվող): Հայաստանը ներկայացնելու է մինչև 12 տարեկան մեկ ֆուտբոլիստ, որն ընգրկվել է Lion թիմում և կատարելու է հարձակվողի պարտականություններ:

Մարտի 15-ին կայացավ հայաստանյան մասնակցի ընտրությունը: Այն կատարվեց ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայի 2006 թ. ծնված երեխաներից կազմված թիմերի հարձակվողների միջից: Բացի ֆուտբոլային հատկանիշներից կարևորվում է նաև անգլերենի իմացությունը և սոցիալապես ակտիվ լինելը: Հաշվի առնելով վերոնշյալ հատկանիշները Հայաստանի ներկայացուցիչ ընտրվեց «Ակադեմիա 1-06» թիմի հարձակվող Էրիկ Հարությունյանը: Հենց նա էլ կներկայացնի Հայաստանը հունիսի 8-ից 15-ը Մոսկվայում կայանալիք մրցաշարի ընթացքում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: