Հայերեն   English   Русский  

Ստորագրվել է պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցության 2018 թվականի ծրագիրը


  
դիտումներ: 530

Մարտի 16-ին ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը

և ՀՀ-ում Ֆրանսիայի ռազմական կցորդ, գնդապետ Օլիվյեր Մադյոն (նստավայրը ք. Թբիլիսի) ստորագրել են պաշտպանության բնագավառում հայ-ֆրանսիական երկկողմ համագործակցության 2018 թվականի ծրագիրը: Այն ներառում է մոտ 10-ը միջոցառում. ռազմական կրթության, վերապատրաստումների, ֆրանսերեն լեզվի պատրաստության, ինչպես նաև ռազմաբժշկության, կիբերանվտանգության, ինժեներական և այլ ոլորտներում փորձի փոխանակման ծրագրերի իրականացում Հայաստանում և Ֆրանսիայում:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ջանքերի գործադրումը խաղաղապահության բնագավառում համագործակցության խորացման ուղղությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: