Հայերեն   English   Русский  

​Ջենիֆեր Լոպեսը մեկնաբանել է նշանադրության մասին տեղեկությունը


  
դիտումներ: 551

Երգչուհին պատմել է սիրելիի հետ հարաբերությունների մասին

Վերջերս Ջենիֆեր Լոպեսը և Ալեքս Ռոդրիգեսը տոնել են իրենց հարաբերությունների 1-ամյակը: Իսկ այդ առիթով արևմտյան լրատվամիջոցներում սկսել են հաճախ տեղեկություններ տարածվել, որ աստղային զույգը պատրաստվում է ամուսնանալ: Գրում է Elle.ru-ն:

Նախօրեին Լոպեսն առաջին անգամ մեկնաբանել է այդ տեղեկությունը:

«Իհարկե ես հավատում եմ ամուսնությանը: Ցանկանում եմ ծերանալ այն մարդու կողքին, ում հետ լուրջ, նորմալ հարաբերություններ ունեմ: Սակայն հենց այս պահին ես չեմ պատրաստվում իրադարձությունները շտապեցնել: Մեզ մոտ ամեն ինչ լավ է, ամեն ինչ այնպես է, ինչպես պետք է լինի: Մենք հիասքանչ փոխգործակցում ենք և կարող ենք այնպես հասկանալ միմյանց, ինչպես ոչ ոք: Մենք հայտնվել ենք հասարական կարծիքի կենտրոնում, երբ 20 տարեկանից մի փոքր մեծ ենք եղել և մեզ հենց սկզբից չափազանց խիստ պահանջներ են ներկայացվել: Մենք նման պատմություններ և փորձ ունենք», - անկեղծացել է Լոպեսը:

Հիշեցնենք, որ Լոպեսն ու Ռոդրիգեսը սկսել են հանդիպել նախորդ տարվա փետրվարին: Իսկ մինչև այդ Լոպեսը հանդիպել է պարող Կասպեր Սմարթի և ռեփեր Դրեյքի հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: