Հայերեն   English   Русский  

​Բեն Աֆլեքը ցանկանում է վերադարձնել Ջենիֆեր Գարներին


  
դիտումներ: 1079

Դերասանը երազում է վերսկսել հարաբերությունները նախկին կնոջ հետ` չնայած Լինդսի Շուկուսի հետ սիրավեպին

Այն պահից ի վեր, երբ Բեն Աֆլեքը և Ջենիֆեր Գարները հայտարարեցին իրենց ամուսնալուծության մասին, արդեն գրեթե երեք տարի է անցել: Բաժանումից հետո նախկին ամուսիններին հաջողվել է ջերմ հարաբերություններ պահպանել: Նրանք հաճախ ժամանակ են անցկացնում իրենց երեխաների հետ և գրեթե բոլոր տոները ընտանեկան միջավայրում նշում: Գրում է Elle.ru-ն:

Տարբեր աղբյուրներ բազմիցս ասել են, որ առաջին երկու տարիների ընթացքում, Գարներն ամեն կերպ փորձել է օգնել նախկին ամուսնուն փոխվել և փորձել իրենց հարաբերությունները նորից սկսել, սակայն նրա բոլոր փորձերը ձախողվեցին: Արդյունքում Բեն Աֆլեքը սկսեց հանդիպել Saturday Night Live հաղորդաշարի պրոդյուսեր Լինդսի Շուկուսի հետ:

Իսկ այժմ արդեն Բենին մոտ կանգնած աղբյուրները US Weekly ամսագրին պատմել են, որ չնայած Շուկուսի հետ հարաբերություններին` Բենը բազմիցս ընկերների շրջապատում հայտնել է, որ ինքը երազում է Գարներին վերադարձնելու մասին: «Նա մի քանի անգամ խնդրել է Գարներին վերադառնալ, սակայն Ջենիֆերը չի ցանկացել», - պատմել են աղբյուրները:

Հիշեցնենք, որ Գարները և Աֆլեքը ամուսնացել են 2005 թ. հունիսի 29-ին: Ընտանեկան տասը տարիների ընթացքում նրանք երեք զավակ են ունեցել` երկու դուստր և մեկ որդի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: